Ծեծկռտուք Թուրքիայի վարչապետի եւ ԱՄՆ նախագահի թիկնապահների միջեւ
14:01 / 23.09.2009
Սկանդալային դէպք է տեղի ունեցել Թուրքիայի վարչապետ Ռաջաբ Թայբ Էրդողանի հետ ԱՄՆ-ում՝ G-20 գագաթնաժողովի շրջանակներում Հիլարի Քլինթոնի կազմակերպած քննարկմանը։ Էրդողանի թիկնապահները ծեծկռտուքի մէջ են մտել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի թիկնազօրի հետ։ Այս մասին տեղեկացնում է թուրքական euractiv կայքէջը։
Ըստ տեղեկութիւնների, Թուրքիայի վարչապետի անվտանգութիւնը ապահուող ԱՄՆ-ի գաղտնի ծառայութիւնների աշխատակիցների եւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի թիկնազօրի միջեւ ծեծկռտուք է տեղի ունեցել։ Բանը հասել է նրան, որ Էրդողանը ինքն է բռնել թուրք թիկնապահին հարւածող ամերիկացի թիկնապահի ձեռքը եւ հետ հրել նրան։ Այս միջադէպից յետոյ Էրդողանը հրաժարւել է ելոյթ ունենալ եւ անվտանգութեան նկատառումներից ելենելով անմիջապէս հեռացել է այդտեղից։ Այս դէպքից անմիջապէս յետոյ փոխւեցին Թուրքիայի վարչապետ Ռաջաբ Թայէբ Էրդողանի անվտանգութիւնը ապահովող ԱՄՆ-ի գաղտնի ծառայութեան աշխատակիցները։

NEWS.am

0 Պատգամ: