Թուրքամէտ կոնգրէսականները սատարում են Հայ - թուրքական նախաստորագրւած արձանագրութիւնները
25.09.2009
Արման Յովհաննիսեան
Միացեալ Նահանգների Կոնգրէսի ԱՄՆ - Թուրքիա յարաբերութիւնների հարցերով յանձնախմբի երեք համանախագահները հինգշաբթի օրը իրենց լիակատար աջակցութիւնն են յայտնել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նախաստորագրւած արձանա
գրութիւններին:

«Մեր ըմբռնմամբ` Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիւանագիտական յարաբերութիւններ հաստատելու մասին արձանագրութիւնը հաւաստում է արձանագրութիւնների ուժի մէջ մտնելուց յետոյ ընդհանուր սահմանը բացելու եւ լիակատար դիւանագիտական յարաբերութիւններ հաստատելու` երկու կառավարութիւնների որոշումը», - Hurriyet Daily News պարբերականի փոխանցմամբ, յայտարարել են Ռոբերտ Ուեքսլերը, Էդ Ուիթֆիլդը եւ Քեյ Գրանգերը Ներկայացուցիչների պալատի բոլոր անդամներին յղած համատեղ նամակում:
«Մենք քաջալերւած ենք իրենց երկկողմ յարաբերութիւնները կարգաւորելու ուղղութեամբ Հայաստանի եւ Թուրքիայի կողմից արւած նշանակալի առաջընթացով: Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ այս պատմական զարգացումը կարեւորագոյն նշանակութիւն ունի Հարաւային Կովկասի տարածաշրջանում խաղաղութիւն, անվտանգութիւն եւ բարգաւաճում ապահովելու գործում», - ասւած է թուրքամէտ կոնգրէսականների նամակում:
Նամակի հեղինակները կոչ են անում երկու երկրների կառավարութիւններին եւ խորհրդարաններին` շարունակել մերձեցման գործընթացը եւ «աւելի լաւ ապագայ կառուցել Հայաստանի, Թուրքիայի եւ ամբողջ Հարաւային Կովկասի տարածաշրջանի համար»:

0 Պատգամ:
Post a Comment