«Արձանագրութիւնները ստորագրելուց յետոյ Հայաստանի առաջ նոր պայմաններ կդրւեն»
22.09.2009 17:31
Երեւան (Երկիր) - «Լեւոն Տէր-Պետրոսեանը շատ լաւ գիտէ, որ գործընթացը ձախողւելու է Հայաստանի համար, սակայն հէնց դա էլ ուզում է, մտածելով, թէ դրանից ինքն ու իր համակիրները կշահեն»,- ՀՅԴ Բիւրոյի անդամ Վահան Յովհաննիսեանը այսօր «Դուպլեքս» ակումբում այսպէս մեկնաբանեց առաջին նախագահի` հանրահաւաքները դադարեցնելու մասին յայտարարութիւնը:
Վերջին հանրահաւաքում Լեւոն Տէր-Պետրոսեանը Դաշնակցութեանը մեղադրել է ուշ արձագանքի համար, այն դէպքում, երբ դեռ մէկ տարի առաջ էլ յայտնի էր, թէ ինչ վտանգաւոր գործընթացի մէջ է մտել Հայաստանի իշխանութիւնը:

Վ. Յովհաննիսեանը տեղեկացրեց, որ հայ-թուրքական գործընթացը նոր չէ, եւ առնւազն 6-7 տարի է, ինչ ընթանում է, բայց նախկինում այդ ամէնը գաղտնի էր։ Թուրքերն էին պահանջում հրապարակային դարձնել գործընթացը, որովհետեւ դա իրենց պէտք էր միջազգային հանրութեանը դուր գալու համար։
Դաշնակցութիւնը հետեւում էր ընթացքին ու խորհուրդներ տալիս։ Ի դէպ, այդ խորհուրդները օգնել են, քանի որ փաստաթղթերի նախնական տարբերակը եղել է գրեթէ Կարսի պայմանագիրն ամբողջութեամբ:
Թուրքական ընդդիմադիրների պնդումները, թէ հայ-թուրքական արձանագրութիւնները ծուղակ է, եւ դրանցով Թուրքիան մեծ զիջումների է գնում, Վ.Յովհաննիսեանի կարծիքով` պարզապէս դերասանութիւն են, քանի որ թուրքերը գիտեն, որ յաջողել են. երկու նախապայման յաջողւել է ներառել արձանագրութիւններում։ Իսկ այսօր արդէն նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրն են փորձում կապել այդ ամէնի հետ։

«Մենք տեսնում ենք, թէ ինչպէս է Էրդողանը նոր յայտարարութիւն անում, պաս տալիս Դավութօղլուին, իհարկէ, այդ արանքում մէկ-մէկ մեր արտգործնախարարն է փորձում միջամտել, բայց դեռեւս անյաջող, եւ, ի վերջոյ, արդիւնքում ստացւում է այնպէս, որ ինչ էլ մեր իշխանութիւնները ասեն` թէ չկայ նախապայման, մենք յաջողել ենք, հաւասարւում է զրոյին։
Եւ աւելին, այսօր թուրքերը ոչ միայն խօսում են Ղարաբաղի մասին, այլեւ արդէն փորձում են ԵԱՀԿ Մինսկի խմբի անհաջողութիւնները մատնանշել։ Այսինքն՝ Թուրքիան արդէն լեգիտիմ կերպով փորձում է մտնել այս բանակցութիւնների մէջ։ Սա դիւանագիտական պարտութիւն է՝ անկախ այն հանգամանքից, թէ ինչպէս են մեր դիւանագէտները ժպտադէմ խօսում այդ մասին»,- ասաց Վ. Յովհաննիսեանը։
Նրա կարծիքով՝ հայ-թուրքական յարաբերութիւնների ընթացքը մեր իշխանութիւնները փորձում են ներկայացնել այնպէս, թէ, իբր, վտանգներ իհարկէ կան, բայց տեսէք, թէ ինչպէս է մեզ ծափահարում աշխարհը։ Իսկ Թուրքիան անում է այն, ինչ բխում է իր շահերից` գրաւում է Հիւսիսային Կիպրոսը, մտնում Իրաք, եւ չի էլ մտածում, թէ ինչ արձագանք կտայ միջազգային հանրութիւնը։
Վահան Յովհաննիսեանը մտավախութիւն ունի, որ երբ հայ-թուրքական արձանագրութիւնները ստորագրւեն, ծափահարութիւնները կը դադարեն, իսկ դրանից յետոյ արդէն Հայաստանի առաջ նոր պայմաններ կը դրւէն։
Վ. Յովհաննիսեանի կարծիքով` Սերժ Սարգսեանը հակւած է այդ արձանագրութիւնները ստորագրելուն, բայց միեւնույն ժամանակ չի բացառում, որ իրավիճակը փոխեն հէնց թուրքական կողմի յայտարարութիւնները նախապայմանների առկայութեան մասին:

«Թուրքերն այնպիսի յայտարարութիւններ են անում, որ Հայաստանում նոյնիսկ քիչ մտահոգ մարդիկ արդէն սկսում են մտահոգւել, թէ այդ ինչպէս է, որ իշխանութիւնն ասում է՝ նախապայմաններ չկան, իսկ թուրքերն աւելի ու աւելի բարձր են դրանց մասին խօսում: Այնպէս որ, թուրքական կողմին մաղթում եմ բերանբացութիւն»,- ասաց Վահան Յովհաննիսեանը՝ մեր դիւանագէտներին էլ մաղթելով արժանապատւութիւն։
«ԵՐԿԻՐ»
0 Պատգամ:
Post a Comment