«Ոչ» ասելու խիզախութիւն չունեցան Ակադեմիկոսները
24.09.2009 20:00
Երեւան (Երկիր) - Սեպտեմբերի 23-ին Գիտութիւնների ազգային ակադեմիայի ընդհանուր նիստի ժամանակ քննարկւեցին հայ-թուրքական արձանագրութիւնները: Ներկայ էր նաեւ ՀՀ արտգործնախարար Էդւարդ Նալբանդեանը: Նիստը ընթացել է փակ դռների հետեւում: ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսեանը բացման խօսքից յետոյ լրատւամիջոցներին դուրս է հրաւիրել դահլիճից:
ԱԳՆ կողմից տարածւած պաշտօնական հաղորդագրութեան մէջ նշւում է, որ նիստին ներկայ են եղել շուրջ 150 գիտնականներ` ակադեմիկոսներ, ակադեմիայի թղթակից անդամներ, ԳԱԱ ինստիտուտների տնօրէններ:
Ելոյթ են ունեցել ընդամէնը 6 մտաւորական, որոնցից միայն երկուսն են մատնացոյց արել արձանագրութիւննեում առկայ վտանգները:Հանդիպման վերջում խօսել է արտգործնախարարը եւ, ըստ էութեան, ոչ մի նոր բան չի ասել:
ԳԱԱ նիստի աւարտին մտաւորականները հաւանութիւն են տւել նախաստորագրւած փաստաթղթերին: Սա, իհարկէ, չի նշանակում, որ, երկու գիտնականից բացի, մնացած բոլորը համամիտ են այն ամէնի հետ, ինչ կատարւում է:

Սակայն եթէ հասարակութեան առաջնորդ շերտը` մտաւորականութիւնը, չունի խիզախութիւն իր անհամաձայնութեան եւ բողոքի ձայնն արտայայտելու ընդդէմ իշխանութեան գործելակերպի, ապա ի՞նչ կարելի է ակնկալել շարքային քաղաքացուց:
«ԵՐԿԻՐ»
0 Պատգամ:
Post a Comment