Ռաջաբ Էրդողանը եւ Բան Կի-Մունը քննարկել են հայ - թուրքական յարաբերութիւնների կարգաւորման հեռանկարը
23.09.2009
Թուրքիայի վարչապետ Ռաջաբ Էրդողանը երէկ Նիւ Եորքում հանդիպել է ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղար Բան Կի-մունի հետ: Բանակցութիւնների ընթացքում կողմերը քննարկել են նաեւ հայ - թուրքական յարաբերութիւնների կարգաւորման հեռանկարը, հաղորդում է «Անատոլիա» լրատւական գործակալութիւնը:
Դռնփակ հանդիպմանը ներկայ են եղել նաեւ Թուրքիայի արտգործնախարարը Ահմադ Դավութօղլուն, պետնախարար Ալի Բաբաջանը, Եւրամիութեան հետ Թուրքիայի գլխաւոր բանակցող Էղեմէն Բաղիշն ու այլ բարձրաստիճան պաշտօնեաներ:
ՄԱԿ-ի պաշտօնական հաղորդագրութեան համաձայն, կողմերը քննարկել են հայ - թուրքական յարաբերութիւնները, իրավիճակը Մերձաւոր Արեւելքում եւ Աֆղանստանում:
Բան Կի-մունը, մասնաւորապէս, երախտագիտութիւն է յայտնել Թուրքիային` Կիպրոսի հարցերով ՄԱԿ-ի բանագնաց Ալեքսանդր Դոուներին աջակցելու համար, եւ յոյս է յայտնել, որ կղզու շուրջ ընթացող բանակցութիւնները յաջողութեամբ կաւարտւեն:

0 Պատգամ: