ՀՅԴ-ն
Սերժ Սարգսեանի «պոստի» վրայ աչք չունի
17:58 / 25.09.2009
«Եթէ նախագահի հրաժարական պահանջելը հայ –թուրքական արձանագրութիւնների ստորագրումից յետ կանգնելու միակ ձեւն է, ապա դրան էլ կը գնանք։ Բայց դա չէ ձեւը: Ձեւն ի վերջոյ ազգային համախմբւածութիւն, դիմադրողականութիւն ապահուելն է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման յայտարութիւն արեց Հայ Յեղափոխական Դաշնակցութեան անդամ, Ազգային ժողովի պատգամաւոր Արծւիկ Մինասեանը։
Նա ասաց, որ իրենք որեւէ նպատակ չունեն այս կամ այն պաշտօնեանին հեռացնել,պարզապէս փորձում են հասկացնել, որ ստեղծւած իրավիճակը պահանջում է բոլորի հաւաքական կամքը՝ թուրքական ճնշումներին դիմագրաւելու համար։
Իսկ պահանջում են արտգործնախարար Էդւարդ Նալբանդեանի հրաժարականը եւ ոչ թէ նախագահ Սերժ Սարգսեանինը, որովհետեւ, ըստ դաշնակցական պատգամաւորի, այս կերպ երկրի ղեկավարին հնարաւորութիւն են տալիս փոխելու արտաքին քաղաքականութեան իր իսկ վարած ուղեգիծը։ «Մենք, ի տարբերութիւն որոշ ուժերի, ոչ քո „պոստի“ վրայ աչք ունենք, ոչ էլ ցանկանում ենք, որ դու ժամկէտից շուտ հեռանաս», — դիմեց Դաշնակցական պատգամաւորը Սերժ Սարգսեանին։ «

Կարծում ենք, որ նախագահը խոհեմ է այնքան, որ ականջալուր կըլինի», — յոյս յայտնեց Արծւիկ Մինասեանը։
NEWS.am
0 Պատգամ:
Post a Comment