ANCA.– Էրդողանը Ցատկ Կատարեց… Հակառակ Ուղղութեամբ


12:44 / 09.12.2009
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը օգտւեց Վաշինգտոնի լռութիւնից Հայոց Ցեղասպանութեան շուրջ եւ ԱՄՆ կատարած իր այցի ընթացքում հաստատեց, յամենայն դէպս ժամանակաւորապէս, Անկարայի նախապայմանները՝ Հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման արձանագրութիւնների համատեքստում, ասւած է Ամերիկայի Հայ Ազգային Կոմիտէի տարածած հաղորդագրութեան մէջ:

ANCA-ի գործադիր տնօրէն Արամ Համբարեանը ուշադրութիւն է հրաւիրել այն հանգամանքի վրայ, որ «եօթ ամիսների ընթացքում Սպիտակ տան եւս մէկ վարչակազմի կողմից Ցեղասպանութեան հարցով լռութեան պատճառով ակնյայտ դարձաւ, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի յոյսերը չարդարացան, Էրդողանն անտեսեց փաստերի արդարացի, ազնիւ եւ լիակատար ճանաչումը, եւ ցատկ կատարեց լիովին հակառակ ուղղութեամբ՝ պնդելով Օսմանեան կայսրութիւնում իրադարձութիւնների ժխտման վրայ, այդ հարցում աւելի մեծ ճնշում բանեցնելով Միացեալ Նահանգների վրայ»:
Ինչպէս արդէն ընդգծել ենք, արձանագրութիւնները միտւած չեն խաղաղութիւն հաստատելուն, նրանց առաքելութիւնն այն է, որ, համաձայն թուրքական մարտավարութեան, ԱՄՆ-ին ներքաշեն փաստերի ճանաչման մասին լռելու գործի մէջ ամէն տարւայ ապրիլի 24-ից մինչեւ յաջորդ տարւայ ապրիլի 24-ը»:
Համբարեանը նաեւ նշում է, որ «Էրդողանը պարզ հասկացրել է, թէ Անկարան չի յարգում եւ այն, որ Սպիտակ տան համար գերակայ է, կեանքի կոչել արձանագրութիւնները առանց նախապայմանների, ժամանակի ողջամիտ հատւածում»:



Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: