13:38 / 10.12.2009
Ամերիկայի Միացեալ Նահանգների Կոնգրէսի Ներկայացուցիչների պալատը եւ Սենատը նախօրէին՝ դեկտեմբերի 9-ին, համաձայնութեան են եկել 2010թ. արտաքին օգնութեան օրինագծի շուրջ, որով Հայաստանի համար առաջարկւում է 41 միլիոն դոլարի օգնութիւն, եւս 8 միլիոն դոլար` Լեռնային Ղարաբաղում «ծրագրերի եւ գործունեութեան» համար:
«Ազատութիւն» ռադիոկայանի փոխանցմամբ` Կոնգրէսի երկու պալատների նախագծերի համաձայնեցման յանձնաժողովի որոշմամբ նաեւ պահպանւել է Հայաստանին եւ Ադրբեջանին յատկացւելիք ռազմական օգնութեան հաւասարակշռութիւնը:
Նշենք, որ Սպիտակ տունը մայիսին ներկայացրած բիւջէի նախագծով առաջարկել էր 38 տոկոսով կրճատել Հայաստանին տրամադրւող ամերիկեան օգնութեան ծաւալը եւ ընթացիկ տարւայ 48 միլիոնի փոխարէն 2010թ. յատկացնել 30 միլիոն դոլար: Վարչակազմը առաջարկել էր Ադրբեջանին յատկացնել 4 միլիոն դոլարի, Հայաստանին` 3 միլիոն դոլարի ռազմական օժանդակութիւն, իսկ ռազմական ուսուցման եւ վարժանքների համար Հայաստանին տրամադրել Ադրբեջանին յատկացւելիք 900 հազար դոլարի ուղիղ կէսը:
Բացի այդ, վարչակազմի ներկայացրած բիւջէի նախագծում Լեռնային Ղարաբաղի համար օգնութիւն չէր առաջարկւում:
Սակայն Միացեալ Նահանգների Կոնգրէսի երկու պալատները համաձայնութեան են եկել Հայաստանին 41, իսկ Լեռնային Ղարաբաղին՝ 8 միլիոն դոլար տալու շուրջ, ինչպէս նաեւ պահպանել Հայաստանին եւ Ադրբեջանին տրամադրւող ամերիկեան ռազմական օժանդակութեան հաւասարակշռութիւնը` 3-ական միլիոն դոլարի ռազմական օգնութիւն եւ եւս 450 հազարական դոլար` ռազմական ուսուցման եւ վարժանքների համար:Համաձայնեցման յանձնաժողովի ընդունած նախագիծը նորից քւէարկութեան է դրւելու Կոնգրէսի երկու պալատներում եւ հաւանութեան արժանանալուց յետոյ ներկայացւելու է նախագահ Օբամայի վաւերացմանը:

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ:
Post a Comment