Հայաստանի Իշխանութիւնները Չեն Կատարում ԵԽԽՎ Բանաձեւերի Պահանջները
11:09 / 10.12.2009
2009 թ.-ին Հայաստանում իրաւապաշտպանների կողմից գրանցւել են մի շարք դէպքեր, երբ տեղի են ունեցել խոշտանգումներ, ուժի կիրառման միջոցով կորզւել են ցուցմունքներ, դիտարկւել են արդար դատաքննութեան խախտումներ:
Այդ մասին ասւած է մարդու իրաւունքների պաշտպանութեան օրւայ (այն նշւում է այսօր՝ դեկտեմբերի 10-ին) կապակցութեամբ հայաստանեան մի շարք իրաւապաշտպան կազմակերպութիւնների տարածած յայտարարութեան մէջ:
Որպէս մարդու իրաւունքների խախտման վառ դէպք իրաւապաշտպանները նշել են 2008թ. մարտի 1-2-ի իրադարձութիւնները եւ դրանց հետեւող գործընթացները:
«Մինչ այժմ չբացայայտւած են մնում 2008թ. մարտի 1-ի երեկոյեան իշխանութիւնների կողմից ուժի կիրառման հետեւանքով տասը քաղաքացիների սպանութեան հանգամանքները եւ պատասխանատու անձինք: Այսինքն Եւրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից 1609, 1620, 1643, 1677 Հայաստանի վերաբերեալ ընդունւած բանաձեւերը դեռեւս լիարժէք չեն կատարւել:
Այսօր ազատազրկման վայրերում շարունակում են մնալ թւով մեկ տասնեակից աւել քաղբանտարկեալներ»,- արձանագրել են իրաւապաշտպանները եւ Հայաստանի իշխանութիւններից պահանջել.
1. ներկայացնել մարտի 1-ին տասը քաղաքացու սպանութեան հանգամանքների բացայայտման ուղղութեամբ իրականացւած գործողութիւնները
2. շուտափոյթ բացայայտել տասը քաղաքացու սպանութեան հանգամանքները եւ պատասխանատւութեան ենթարկել մեղաւորներին` վերջ դնելով անպատժելիութեան մթնոլորտի խորացմանը:
3. անյապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկեալներին` ստեղծելով առանց քաղաքական հետապնդումների երկիր":
Յայտարարութեան տակ ստորագրել են Հելսինկեան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենեակը, Քաղաքացիական հասարակութեան ինստիտուտը, Transparency International հակակոռուպցիոն կենտրոնը, Հայաստանի հելսինկեան կոմիտէն, Հայաստանի հելսինկեան ընկերակցութիւնը եւ այլ կազմակերպութիւններ:

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ:
Post a Comment