«ԻՄ ՆԱԽՆԻՆԵՐԸ ՉԷԻՆ ԿԱՐՈՂ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ ԿԱՏԱՐԵԼ»...
Դեկտեմբերի 7-ին Սպիտակ տանը նախագահ Բարաք Օբաման ընդունել էր Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
Թուրքական լրատւամիջոցների վկայութեամբ, նախապես կէս ժամ ենթադրւող հանդիպումը ձգւել է երկու ժամ: Քանի որ կողմերը միմեանց հետ շփւում էին թարգմանչի միջոցով, ուստի հանդիպման տեւողութիւնը կիսով չափ կրճատւում եւ մէկ ժամ է դառնում: ԱՄՆ նախագահն ու Թուրքիայի վարչապետը հանդիպման աւարտին հրաւիրել են մամուլի համատեղ ասուլիս:
Ասուլիսում կողմերը պարզաբանումներ են արել: Նախագահ Օբաման, վերյիշելով Թուրքիա կատարած իր այցելութիւնը, ասել է, որ այնտեղ շատ կարեւոր հարցեր էին քննարկել, Թուրքիան «Մեծ քսանեակի» եւ ՆԱՏՕ-ի անդամ երկիր է, հետեւաբար կողմերը պարտաւորւեցին պաշտպանել միմեանց անվտանգութիւնը: Այնուհետեւ ԱՄՆ նախագահը նշել է. «Հանդիպմանն անդրադարձանք երկուստէք հետաքրքրութիւն ներկայացնող հարցերին, Աֆղանստանի կայունութեանը նպաստելու համար իմ շնորհակալութիւնը յայտնեցի ինչպէս թուրք ժողովրդին, այնպէս էլ՝ Էրդողանին:

Բարձրացրել եմ հետընտրական շրջանում Իրաքի խաղաղութեան եւ անվտանգութեան խնդիրը, ապա մտքեր փոխանակեցինք տարածաշրջանի եւ Իրանի հետ առկայ խնդիրների շուրջը, Թուրքիա-Հայաստան հարցում կատարած քայլերի համար շնորհաւորեցի յարգարժան վարչապետին եւ ընդգծեցի, որ մենք աջակցում ենք այդ ուղղութեամբ կատարւող քայլերը շարունակելու միտքը, ինչպէս նաեւ Կ. Պոլսոյ Յոյն հոգեւոր ճեմարանի բացումը»:
Ինչ վերաբերում է վարչապետ Էրդողանին, ապա նա էլ ասել է. «Նախագահ Օբաման, կատարելով օտարերկրեայ առաջին այցելութիւնը Թուրքիա, նպաստեց քաղաքական նոր գործընթացի սկզբնաւորմանը, երկու երկրների միջեւ տնտեսական յարաբերութիւնները զարգացնելու նպատակով երկուական լիազօր նախարարներ ենք նշանակել, անդրադարձել ենք Աֆղանստանում անելիքներին, քննարկել ենք Հայաստան-Ադրբեջան յարաբերութիւնները, ահաբեկչութեան (PKK-ի) դէմ պայքարի առումով շատ աւելի կարեւոր էր մեր ԱՄՆ կատարած նախորդ այցելութիւնը, ուստի հանդիպմանը կենտրոնացանք տարածաշրջանում միջուկային ծրագրի հետ կապւած խնդիրների վրայ եւ պատրաստակամութիւն յայտնեցինք ամէն կերպ նպաստել աշխարհում գլոբալ խաղաղութեան ապահովմանը»:
Նախագահ Օբամայի հետ մամուլի համատեղ ասուլիսից յետոյ վարչապետ Էրդողանն ուղեւորւել է Ջոն Հոփքինզի համալսարան, որտեղ նա ելոյթ է ունեցել, ապա եւ պատասխանել է արտաքին քաղաքականութեանն առնչւող հարցերին: «Նախագահ Օբաման յայտարարել էր, որ չեն փոխւել 1915-ի իրադարձութիւններին առնչւող հայկական պնդումների մասին իր տեսակէտները, ինչպէ՞ս էք գնահատում այս յայտարարութիւնը» հարցին պատասխանելիս՝ Էրդողանը յիշեցրել է Հայ պաշտօնակցին գրած նամակում պատմաբանների համատեղ յանձնաժողով ստեղծելու եւ փոխադարձաբար արխիւները բացելու իր առաջարկի մասին, ապա եւ շարունակել. «Այս կարգի երեւոյթները լոբբիստական աշխատանքով կամ խօսքով չէ, որ պէտք է լինէն: Իմ նախնիները ցեղասպանութիւն չեն կատարել, չէին էլ կատարի»:
Վերջում վարչապետ Էրդողանն ասել է, որ հայերի տեղահանութեան վերաբերեալ կան պարզորոշ եւ յստակ փաստաթղթեր, տեղահանութեան ընթացքում, կառավարական որոշման համապատասխան, իրականացւել են անվտանգութեան անհրաժեշտ միջոցառումները, ինքն անձամբ տեսել է այդ փաստաթղթերը, հետեւաբար հասկանալի չէ, թէ ինչով են հիմնաւորւում հայերի պնդումները:

Յ. ՉԱՔՐԵԱՆ
«ԱԶԳ»

0 Պատգամ:
Post a Comment