«Հայ-թուրքական սահմանի բացման դէպքում հնարաւոր է քրդական ռազմական կազմակերպութիւնները Հայաստանում գործունէութիւն ծաւալեն»
17:48 / 09.12.2009
Հայ-թուքական սահմանի բացման դէպքում հնարաւոր է քրդական ռազմական կազմակերպութիւնները Հայաստանում փորձեն գործունէութիւն ծաւալել։
Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրոյցում կարծիք յայտնեց արեւելագէտ, պրոֆեսոր Գառնիկ Ասատրեանը՝ ընդգծելով, որ ազգային անվտանգութեան մարմինները հնարաւոր վտանգները կանխելու համար պէտք է աշխատանք ծաւալեն։ «Քրդերը կը ձգտեն գալ Հայաստան, որովհետեւ այն մօտ է Թուրքիային եւ նրանց նկատմամբ հասարակութիւնը կանխակալ վերաբերմունք չունի, ինչպէս Թուրքիայում»,- ասաց պրոֆեսորը՝ աւելացնելով, որ սահմանի բացման դէպքում դէպի Հայաստան քրդերի հոսք կարձանագրւի։
NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրոյցում փորձագէտ Արթուր Յակոբեանը նշեց, որ Թուրքիայում ապրող քրդերը հիմնականում դրական են վերաբերում սահմանի բացմանը, որովհետեւ սահմանի բացման դէպքում նոր աշխատատեղերի ակնկալիքներ ունեն։ Ըստ նրա՝ Թուրքիայի արեւելեան հատւածները (Արեւմտեան Հայաստան), որտեղ հիմնականում քրդեր են բնակւում, թոյլ են զարգացած։ «Քիչ են որակեալ կլինիկաները, ժամանցի վայրերը, իսկ Անկարան եւ Ստամբուլը բաւական հեռու են։

Բնականաբար քրդերը սահմանի բացման դէպքում Հայաստան կը գան տւեալ ծառայութիւններից օգտւելու համար»,- ասաց նա՝ աւելացնելով, որ Հայաստանի սահմանամերձ վիլայէթների, Վանի, Մուշի բնակչութիւնը սահմանի բացման դէպքում մեծ թւով Հայ զբօսաշրջիկների ակնկալիք ունի։
Խօսելով Թուրքիայի արեւելեան հատւածի տնտեսական զարգացւածութեան մասին՝ փորձագէտը նկատեց, որ դրանք արեւմտեան վիլայէթների համեմատ թոյլ են զարգացած։
«Արեւելեան շրջաններում անասնաբուծութեամբ եւ հողագործությամբ են զբաղւում, Կարսում եւ Մուշում շաքարի գործարաններ կան, Վանում էլ ցեմենտի գործարան է գործում, բայց պէտք է նշել, որ գներն այնտեղ աւելի բարձր են հայաստանեան գներից»,- նշեց Ա. Յակոբեանը՝ նկատելով, որ պէտք չէ սահմանի բացման դէպքում թուրքական էժան մսի կամ ցեմենտի ներկրում սպասել։

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ:
Post a Comment