Վարչապետ.–
Թուրքիայի հետ յարաբերութիւններում Հայաստանին խանգարում է «PR-ի կաղացող ինստիտուտը»




19:11 / 09.12.2009
Հաւանականութիւնը, որ Թուրքիան կը դառնայ Եւրամիութեան անդամ, մեծ չէ, քանի որ այդ երկիրը կատարել է բարեփոխումների ընդամենը 30 տոկոսը, եւ ստիպւած է կատարել իր պարտավորութիւնների առիւծի բաժինը: Ազգային Ժողովում նման տեսակէտ յայտնեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսեանը:
Նրա խօսքով, հաշւի առնելով այդ երկրում ստեղծւած իրավիճակը, կարելի է վստահութեամբ ասել, որ Թուրքիան դժւար թէ կարողանայ իրացնել ԵՄ անդամութեան բարեփոխումները: Ընդ որում, նա ընդգծեց, որ Թուրքիայի ԵՄ-ին անդամակցումը բխում է Հայաստանի շահերից, եւ Հայաստանը պէտք է նպաստի դրան: «Եթէ Թուրքիան յարգի ազգերի իրաւունքները, եւ առաջին հերթին իր տարածքում ապրող, աւելի հեշտ կը լինի հասնել հայութեանը յուզող հարցերի իրագործմանը, այդ թւում եւ՝ Ցեղասպանութեան հարցում: Մեր խնդիրն է ոչ միայն հասնել Ցեղասպանութեան միջազգային ճանաչմանը, այլեւ առաջին հերթին Ցեղասպանութեան ճանաչմանը Թուրքիայի կողմից, իսկ դրան կարող է նպաստել Թուրքիայի ինտեգրումը Եւրամիութեանը, եւ դա բխում է մեր շահերից»,- յայտարարել է վարչապետը՝ ընդգծելով, որ Հայաստանը պէտք է կրկնապատկի իր ջանքերը հայութեան համար կենսական հարցերի լուծման ուղղութեամբ:
Վարչապետը նաեւ նկատել է, թէ Հայաստանում խիստ կաղում է PR-ի ինստիտուտը: «Այդ ոլորտում եմնք լուրջ խնդիրներ են անելիքներ ունենք: Սակայն Հայաստանի յաղթութիւնը նրանում է, որ նա պատկերացնում է իրական վիճակը՝ չխեղաթիւրելով պատմութիւնը: Պատմական փաստերի խեղաթիւրումը յղի է լուրջ վտանգներով»"- ասել է Սարգսեանը:

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: