ԹՈՒՐՔԵՐՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՅՔՈՎ ԵՆ ՀԵՏԱՔՐՔՐՒՈՒՄ
Այս կարծիքն է արտայայտել Սիրանուշ Պապեանը Lragir.am կայքում, հիմնւելով այդ բնագաւառում որոշ մարդկանց հետ իր զրոյցների վրայ:
Ըստ «Կենտրոն» անշարժ գոյքի գործակալութեան ղեկավար Վահէ Դանիէլեանի, օրինակ, գործակալութիւնը բազմաթիւ հաղորդագրութիւններ է ստացել հայ-թուրքական արձանագրութիւնների ստորագրման նախօրեակին:
Նամակագիրները երբեմն Թոմ կամ այլ օտար անուն են օգտագործել, բայց պարզւել է, որ թուրք են գրողները: Նրանք հիմնականում հետաքրքրւել են ոչ թէ բնակարաններով, այլ Երեւանի արւարձաններում գտնւող գործարանների հողատարածքներով: Այն հարցին, թէ գործակալութիւնը որեւէ տարբերութիւն կարո՞ղ է դնել թուրք գնորդի եւ, ասենք, ֆրանսիացի եւ անգլիացի գնորդի միջեւ, Դանիէլեանը պատասխանել է, որ բիզնեսի տեսակէտից որեւէ տարբերութիւն չպէտք է դրւի:
Նա համաձայնել է, որ անշարժ գոյքի շուկան դրանով կարող է ակտիւանալ, բայց միաժամանակ մտահոգութիւն է յայտնել, որ եթէ թուրքերը սահմանը բացելուց վեց ամիս յետոյ դարձեալ փակեն, ապա նրանք հնարաւորութիւն չեն ունենայ յետ պահանջելու իրենց գոյքը:
Նոյն հարցի շուրջը խօսելով՝ «Կասկադ» անշարժ գոյքի գործակալութեան ղեկավար Վարդան Աւագեանը նշել է, որ օտարները, ըստ Հայաստանի օրէնսդրութեան, իրաւունք չունեն հողատարածք գնելու, այսինքն՝ նրանք իրաւունք ունեն գնելու այդ տարածքի վրայ կառուցւած «գոյքը»՝ շէնքը, բայց ոչ հողատարածքը, որի վրայ այն կառուցւած է: Առայժմ, նա աւելացրել է, որ ոչ մի գործարք կնքւած չէ որեւէ թուրքի հետ:

Հ. Ծ.
0 Պատգամ:
Post a Comment