ՂԱՐԱԲԱՂԵԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹԵԱՆ ԿԱՐԳԱՒՈՐՄԱՆԸ ՄԻՋՆՈՐԴԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿ ԹԵՀՐԱՆԻՆ
ՄՈԹԹԱՔԻ.–
«Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգաւորման գործում Իրանը յաւակնում է դրական դերակատարութեան: Մենք այդ ուղղութեամբ պատրաստ ենք անել ամէն ինչ»
Դեկտեմբերի 14-ին պաշտօնական այցով Իրանի Իսլամական Հանրապետութիւն էր մեկնել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդեարովը: Ինչպէս երէկւայ համարում նշել է «Հիւրիէթը», Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթթաքիի հետ նրա հանդիպման օրակարգի առաջնահերթ խնդիրը եղել է Լեռնային Ղարաբաղի հակամարտութիւնը:
Թուրքական թերթի վկայութեամբ, Մամեդեարովը հակամարտութեան կարգաւորմանը միջնորդելու առաջարկով դիմել է իրանցի պաշտօնակցին, եւ Թեհրանը ընդունել է Բաքւի առաջարկը:
Հանդիպման աւարտին կազմակերպւած մամուլի համատեղ ասուլիսում երկու երկրների արտգործնախարարները ակնարկել են, որ Իրանը պատրաստ է ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորմանն ուղղւած միջնորդական առաքելութիւն իրականացնել: Ասուլիսում Մամեդեարովն ասել է. «Հանդիպմանը քննարկեցինք երկկողմ յարաբերութիւններին եւ տարածաշրջանին առնչւող բազմաթիւ խնդիրներ: Սակայն մեզ համար առանցքայինը Ղարաբաղի հիմնահարցն է: Եղբայրական Իրանը, որպէս հարեւան երկիր, Ղարաբաղի հիմնահարցի վերաբերեալ պաշտօնական յայտարարութիւններով միջազգային ֆորումներում մշտապէս աջակցել է Ադրբեջանի արդար դատին: Գիտենք, որ առաջիկայում եւս Իրանը տարածաշրջանում խաղաղութեան հաստատմանն ուղղւած ջանքեր կը գործադրի»:
Մոթթաքին նշել է, որ Թեհրանը գոհունակութեամբ է ընդունում ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորմանը միջնորդելու Բաքւի առաջարկը եւ աւելացրել. «Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգաւորման գործում Իրանը յաւակնում է դրական դերակատարութեան: Մենք այդ ուղղութեամբ պատրաստ ենք անել ամէն ինչ»:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ ԱՄՆ-ն, Ֆրանսիան եւ Ռուսաստանը դեռեւս չեն արձագանքել Բաքւի ներկայացրած առաջարկին, ոչ էլ կարծիք են յայտնել ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորմանը միջնորդելու Թեհրանի պատրաստակամութեան մասին:

Սակայն, ելնելով Արեւմուտքի հետ Իրանի յարաբերութիւնների բնոյթից, դժւար չէ կռահել, որ Մինսկի խմբի համանախագահող երկրներից գոնէ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան դէմ կը լինեն Իրանի միջնորդական առաքելութեանը:
Ըստ ամէնայնի, նկրտումներով պէտք է պայմանաւորել միջնորդական առաքելութեան առաջարկով Թեհրանին դիմելու Բաքւի արարքը: Ինչո՞ւ: Որովհետեւ եթէ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունէութիւնը դժգոհելու տեղիք է տալիս Բաքւին, ապա անկախ չափից, ԱՄՆ-ի Կոնգրէսի որոշմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեանը ամէնամեայ ամերիկեան օգնութեան տրամադրումը հաւասարակշռութիւնից հանում է նրան:
Դեկտեմբերի 9-ին ԱՄՆ Կոնգրէսի Ներկայացուցիչների պալատն ու Սենատը համաձայնութեան են եկել 8 միլիոն դոլար տրամադրել Լեռնային Ղարաբաղին: Թէեւ Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանատան խօսնակը յայտարարել է, որ այդ օգնութիւնը «ծրագրերի եւ գործունէութեան» համար է տրամադրւում, սակայն Ադրբեջանի արտգործնախարարութիւնը, համարելով դա ԼՂՀ անկախութեան ճանաչման դրսեւորում, բուռն հակազդեցութեամբ արձագանքել էր խօսնակի յայտարարութեանը, իսկ Միլլի մեջլիսը ԱՄՆ-ին պաշտօնական բողոք յայտնելու որոշում էր ընդունել:

Այլ կերպ, Բաքւի խնդիրը ոչ թէ Իրանի միջնորդութիւնն է, այլ միջնորդութեան առաջարկով ԱՄՆ-ին շանտաժի ենթարկելը, առանց իմանալու, որ դա եթէ չզայրացնի ամերիկացիներին, ապա կը դառնայ ծիծաղի առարկայ:
ՅԱԿՈԲ ՉԱՔՐԵԱՆ
«ԱԶԳ»
0 Պատգամ:
Post a Comment