«Թունեան» դպրոցի վերակառուցման հետքերով
«ԱԼԻՔ»- Անընդմէջ անդրադառնալով «Թունեան» դպրոցի օրըստօրէ ձեւաւորւող ծալքերին՝ որոշեցինք համատեղել բոլոր խորհրդածութիւնները՝ սկսած Պատգամաւորական ժողովի վերջին պաշտօնական դիրքորոշումից՝ հաղորդագրութեան ձեւակերպումով, ծնողների մտահոգութեան ու տեսակէտների արծարծումով եւ, բնականաբար, ազգային կառոյցի ներկայացուցիչների այն հատւածի որոշումային պատասխաններով, որոնք յոյս ունենք՝ որոշակիօրէն կը փարատեն սեղանին դրւած իրականութիւնմտահոգութիւնները:
Հարցնում են ծնողները, պատասխանում՝ Ազգային իշխանութիւնը
Ծնողների կողմից հարց է բարձրացւում նաեւ, թէ ինչու առանց որեւէ նախապատրաստական աշխատանքի՝ դպրոցը հիմնովին շուտափոյթ քանդեցին: Երբ այս հարցով դիմեցինք ժամանակի Կրթական խորհրդի ատենապետ Նորայր Արամեանին, նա պատասխանեց.«Այս հարցի կապակցութեամբ ես պէտք է յայտնեմ, որ Կրթական խորհուրդը դպրոցի քանդման եւ հետագայ աշխատանքների մէջ միջամուխ չի եղել եւ, բնական է, Կրթական խորհրդի բնագաւառին չեն առնչւում շինարարական կամ կալւածային աշխատանքները:
Հաղորդագրութիւն
Թ. Հ. Թ. 14-րդ Պատգամաւորական ժողովի
12-16-րդ նիստերի տեղեկանք
Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովը ընթացիկ տարւայ նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսներին գումարել է հինգ նիստեր՝ նախագահութեամբ թեմիս առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ արք. Սարգսեանի եւ ատենապետութեամբ Գ. Աբուլեանի եւ Ռ. Մարգարեանի:
Ստորեւ յարգելի հայ հասարակութեան ենք ներկայացնում վերոյիշեալ նիստերի տեղեկանքը.12-րդ նիստ՝10 նոյ. 2009Սոյն նիստում Պատգ. ժողովի նախորդ նիստերում բազմիցս քննարկւած յանձնաժողովների ստեղծման հարցը ստացաւ ժողովի վերջնական հաստատումը, որից յետոյ կազմւեցին հետեւեալ յանձնաժողովները.
Ա) Հասարակական եւ մարզա-մշակութային հարցերի յանձնաժողով
Բ) Կրթական հարցերի յանձնաժողով
Գ) Բիւջետային եւ տնտեսական հարցերի յանձնաժողով
Դ) Կազմակերպչական հարցերի յանձնաժողով
Պատգ. ժողովի յանձնաժողովները կեանքի են կոչւել համայնքի գերխնդիրները ուսումնասիրելու, համայնքի հեռանկարային նպատակները բնորոշելու, հայեցակարգային ծրագրեր կազմելու՝ օրինագծերի ու նախագծերի եւ այլ հարցերի նախնական քննարկման եւ Պատգ. ժողովին եզրակացութիւններ ներկայացնելու նպատակով:
Պատգ. ժողովի դիւանը անմիջապէս աշխատանքի լծելով յանձնաժողովներին՝ Թեմական խորհրդի կազմած 2009-2011 երկամեայ գործունէութեան ծրագիրը յանձնեց նրանց, որպէսզի իւրաքանչիւրը առանձին նիստերում իր բնագաւառին առնչւող խնդիրների վերաբերեալ կատարի քննարկումներ եւ կայացած եզրակացութիւններով օգտակար հանդիսանայ Պատգ. ժողովին՝ ճիշտ կողմնորոշւելու իր յաջորդ նիստում, որտեղ քննարկւելու է Թեմական խորհրդի ծրագիրը եւ համապատասխան բիւջէն:
Պատգ. ժողովի վերջնական հաստատումը ստացաւ նաեւ Պատգ. ժողովի նիստերին իրանահայ մամուլի թղթակիցների մասնակցութեան հարցը իր ընդհանրութեան մէջ: Պատգ. ժողովին մամուլի մասնակցութեան՝ ու նաեւ յանձնաժողովների գործունէութեան վերաբերեալ դիւանի կողմից կազմ ւել էին կանոնակարգերի նախագծեր, որոնք յանձնւեցին թէ՛ կազմակերպչական հարցերի յանձնաժողովին, եւ թէ՛ միւս պատգամաւորներին՝ առ ի ուսումնասիրութիւն, որը պէտք է քննարկման նիւթ դառնար Պատգ. ժողովի յաջորդ նիստերում:
13-րդ նիստ՝ 17 նոյ. 2009Սոյն նիստում նախեւառաջ քննարկւեց եւ հաստատւեց Կրօնական խորհրդի երկամեայ ծրագիրը:Թեմական խորհուրդը նախքան իր կազմած երկամեայ ծրագրի քննարկումը՝ ցանկութիւն յայտնեց զեկոյց ներկայացնել մի շարք խնդիրների մասին: Այդ շարքում Թեմական խորհուրդը մանրամասնօրէն զեկուցեց «Թունեան» դպրոցի շէնքի շինութեան, աշխատանքների ընթացքի եւ մի շարք տնտեսական հարցերի վերաբերեալ:
Օրակարգի ստացւած գրութիւնների բաժնում ժողովը անդրադարձաւ «Թունեան» դպրոցի աշակերտութեան, ծնողների նամակին, որտեղ ազգային մարմիններին խնդրանք էր ներկայացւել քաղաքամասում հանդիպում կազմակերպել ծնողների հետ՝ լսելու նրանց դժւարութիւնները եւ տեղեկութիւններ փոխանցելու դպրոցի շինութեան գործընթացի վերաբերեալ:
Պատգ. ժողովը որոշում կայացրեց կազմակերպել հանդիպումը դպրոցի ծնողների հետ՝ մասնակցութեամբ Պատգ. ժողովի դիւանի եւ Թեմական խորհրդի ներկայացուցիչների, քաղաքամասի պատգամաւորների եւ Պատգ. ժողովի Կրթական յանձնաժողովի անդամների, որտեղ Թեմական խորհուրդը կը ներկայացնի իր զեկոյցը՝ շինարարական աշխատանքների վերաբերեալ, եւ ապա ծնողներին առիթ կը տրւի՝ իրենց խնդիրները եւ առաջարկութիւնները ներկայացնելու:
14-րդ նիստ՝ 30 նոյ. 2009Սոյն նիստը սկսւեց Թեմական խորհրդի 2009-2011 թւականի երկամեայ օրակարգի քննարկմամբ եւ ժողովը իր ամբողջ նիստի ընթացքում զբաղւեց լուսաբանական հարցումներ ուղղելով եւ համապատասխան բացատրութիւններ ստանալով Թեմական խորհրդից: Ծրագրի վերաբերեալ առաջարկների եւ որոշումների բաժինը յանձնւեց յաջորդ նիստին:
15-րդ նիստ՝ 2 դեկտ. 2009Թեմական խորհրդի 2009-2011 երկամեայ ծրագրի քննարկումը կատարւեց՝ առաջնորդւելով յանձնաժողովների կողմից ներկայացւած եզրակացութիւններով ու նաեւ անհատ պատգամաւորների տեսակէտներով: Ժողովն ընդհանուր առմամբ իր առաջադրանքները որպէս բաղձանք՝ փոխանցեց Թեմական խորհրդին՝ առ ի նկատառում: Դպրոցների վերադասաւորութեան հարցով Պատգ. ժողովը քւէարկութեան անցաւ, որով Թեմական խորհրդին յանձնարարւեց ժողովի թւականից առաւելագոյնը մինչեւ երկու ամիս Պատգ. ժողովին ներկայացնել իր ուսումնասիրութիւնների արդիւնքում կազմւած վերադասաւորման տարբերակները:
Թեմական խորհրդի նախահաշւի քննարկման բաժնում, նկատի ունենալով տնտեսական ճգնաժամային պայմաններում գտնւելը եւ առաջացած խոշոր բացերը, նախահաշւի մէջ փոփոխութիւններ առաջացնելու վերաբերեալ ժողովը ներկայացրեց իր տեսակէտները, սակայն նկատի ունենալով 1388 տարւայ աւարտին մօտ լինելը՝ ներկայացւած նախահաշիւը նոյնութեամբ հաստատւեց, բայց Թեմական խորհրդին յանձնարարւեց ժողովի կողմից կատարւած բոլոր առաջարկները հաշւի առնել 1389-ի համար պատրաստւելիք նախահաշւի մէջ, որը կը ներկայացւի Պատգ. ժողովին՝ նախքան տարեվերջ:
16-րդ նիստ՝ 8 դեկտ. 2009Սոյն նիստում նախեւառաջ դիւանի կողմից ժողովին զեկուցւեցին նոյ. 26-ին Սասուն քաղաքամասում «Թունեան» դպրոցի ծնողների հետ ունեցած հանդիպման արդիւնքները: Ժողովը բարձր գնահատեց հանդիպման արդիւնքը, որտեղ հնարաւոր եղաւ ծանօթանալ ծնողների բուն մտահոգութիւններին:
Հարցի քննարկման աւարտին Թեմական խորհրդին յանձնարարւեց «Թունեան» տարրական դպրոցի աշակերտութեանը շուտափոյթ կերպով յարմարաւէտ վայր տեղափոխելու կամ ներկայ շէնքում յարմարաւէտ պայմաններ ստեղծելու խնդիրը քննարկել եւ կատարւած աշխատանքների մասին տեղեկացնել Պատգ. ժողովի դիւանին:
Օրակարգի յաջորդ բաժնում քննարկւեց եւ հաստատւեց Պատգ. ժողովի յանձնաժողովների ու Պատգ. ժողովին իրանահայ մամուլի թղթակիցների մասնակցութեան կանոնակարգերը:Պատգ. ժողովը ողջունում է իրանահայ մամուլի ներկայութիւնը՝ իր առաջիկայ նիստերին:
ԴԻՒԱՆ Թ. Հ. Թ. 14-ՐԴ ՊԱՏԳԱՄԱՒՈՐԱԿԱՆ ԺՈՂՈՎԻ
«ԱԼԻՔ»- Անընդմէջ անդրադառնալով «Թունեան» դպրոցի օրըստօրէ ձեւաւորւող ծալքերին՝ որոշեցինք համատեղել բոլոր խորհրդածութիւնները՝ սկսած Պատգամաւորական ժողովի վերջին պաշտօնական դիրքորոշումից՝ հաղորդագրութեան ձեւակերպումով, ծնողների մտահոգութեան ու տեսակէտների արծարծումով եւ, բնականաբար, ազգային կառոյցի ներկայացուցիչների այն հատւածի որոշումային պատասխաններով, որոնք յոյս ունենք՝ որոշակիօրէն կը փարատեն սեղանին դրւած իրականութիւնմտահոգութիւնները:
Հարցնում են ծնողները, պատասխանում՝ Ազգային իշխանութիւնը
Նաթալի Զաքարեան (Զամանի)՝ ծնող
Այս պայմանները, որոնք այսօր գոյութիւն ունեն դպրոցում, անպայման անհրաժեշտ է բարելաւել, քանի որ բոլորովին յարմար չէ երեխաների համար: Շատ վտանգաւոր պայմաններում են ուսանում մեր երեխաները, յատկապէս իմ աղջիկը, որի դասասենեակը 2-րդ յարկում է գտնւում եւ անընդհատ մտահոգ եմ. եթէ Աստւած մի արասցէ՝ մի երկրաշարժ պատահի, այդ երեք դասասենեակների երեխաները, որոնք 2-րդ յարկում են, այդ նեղ աստիճաններով ինչպէս են դուրս վազելու. սրանք բոլորը իրենցից վտանգ են ներկայացնում:
Մենք այս բոլորի մասին, որի մէջ նաեւ ներառւում է սանհանգոյցների խնդիրը, բակի ասֆալտապատման խնդիրն էլ, որը արդէն շուրջ 20-25 օր է, բարեբախտաբար, ասֆալտապատել են, մինչ այդ՝ երեխաները պարապմունքների ժամանակ անընդհատ վայր էին ընկնում, այս խնդիրները առկայ են եւ մենք այս հարցերն էր, որ շօշափեցինք ազգային մարմինների ներկայացուցիչների հետ:
Իսկապէս, շատ խնդիրներ ունի այս դպրոցը եւ որքան շուտ մտածեն դպրոցի վերաշինութեան մասին՝ այնքան լաւ: Դպրոցի տարրական օղակը երեխայի համար մի շրջան է, որից յետոյ յուշեր եւ տպաւորութիւններ են մնալու նրանց մօտ, բայց, փաստօրէն, վաղը մեր երեխաները լաւ տպաւորիչ յուշերից զուրկ են լինելու: Ամէն մի անհատի մօտ յուշեր են մնում իրենց դպրոցական տարիներից, ինչո՞ւ մեր երեխաները լաւ յուշեր չունենան:
Իհարկէ, իրենց տեսչութիւնից եւ ուսուցիչներից մենք շատ գոհ ենք, եւ դա է պատճառը, որ մենք մինչեւ հիմա թողել ենք՝ այդ ուսումնական կրթօջախում մնան եւ միւսն էլ այն է, որ եթէ մեր թաղամասում դպրոց կայ, ինչո՞ւ ուրիշ թաղամասի դպրոց յաճախի. եթէ այս վերը նշւած դրական հարցերը չլինէին, ես չէի թողնի, որ իմ երեխան այդտեղ ուսանէր:
Դոկտ. Ռայմոնդ Թորոսեան՝ ծնող
Դոկտ. Ռայմոնդ Թորոսեան՝ ծնող
Որքանով տեղեակ էք, «Թունեան» դպրոցի ծնողական խորհրդի կողմից յղւած նամակ-դիմումի համաձայն, կայացաւ հանդիպում՝ ազգային մարմինների, Պատգամաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի ներկայացուցիչների հետ՝ կապւած նոյն դպրոցի վերակառուցման եւ այսպէս ասած տեղափոխւած աշակերտութեան վիճակի՝ այդ ահաւոր վիճակը, որ ունի ժամանակաւոր դպրոցը, քննարկման նպատակով:
Նշեմ, որ հանդիպմանը ներկայ էին նաեւ ծնողները եւ թաղեցիները:Թեմական խորհրդի ներկայացուցիչները իրենց զեկոյցները ներկայացրեցին բարձրացւած հարցի վերաբերեալ եւ բացատրութիւններ տւեցին այն մասին, թէ խնդիրը ինչու է այսպէս ձգձգւում. ըստ իրենց՝ հիմնականում դժւարութիւնները կապւած են կալւածագրերին, սեփականաթղթերի հետ կապւած դժւարութիւններ եւ նախագծերի հետ կապւած խնդիրներ կան, որոնք մի քանի անգամ փոփոխման են ենթարկւել, որպէսզի համապատասխանեցւի յատկացւած բիւջէի հետ, բայց իրենց տրւած բացատրութիւնները չբաւարարեցին ներկաներին՝ ծնողներին եւ ժողովրդին եւ քանի որ չէին բաւարարել պատասխանները, հարցերը կրկնւեցին՝ թէ ինչու են դպրոցը քանդել՝ առանց նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու, այսինքն՝ նախ արտօնութիւն ստանային, կալւածագրերի հարցը լուծէին եւ յետոյ շէնքը հիմնայատակ քանդէին, որովհետեւ ոչ ոք դէմ չէ նոր շէնք կառուցելու մտքին, պարզապէս երբ նախապատրաստական աշխատանքներ չեն իրականացւել, յետոյ տհաճ հետեւանքների ենք յանգում:
Բացի վերը նշւած հարցերից՝ ներկայ ժամանակաւոր «Նայիրի» տեղափոխւած դպրոցի պայմաններն են խնդիրը, որտեղ իսկապէս տարրական սանիտարահիգիենիկ պայմանները չկան եւ այդտեղ որպէս դպրոց կոչւելու իրաւունք չկայ՝ սկսած լուսաւորման, ջեռուցման յարմարութիւններից, մի փոքր էլ անվտանգութիւնն ապահոված չէ. դեռ չենք խօսում արտադասարանային եւ այլ ծրագրերի մասին:
Հարցերին ի պատասխան՝ նրանց կողմից նշւեց, որ անցեալ տարի շտապ կերպով այս գործը իրականացւեց, որը դեռ անյայտ է, թէ ինչու համար են շտապել, եւ այդ շտապողականութիւնը թոյլ չի տւել ինչ-որ յարմար վայր գտնել, յարմարութիւններ ստեղծել: Եթէ այն ժամանակ այդպէս ստացւեց, այս տարի արդէն գիտէին, որ չեն կարող շէնքը կառուցել. ինչո՞ւ այս տարի որեւէ լուրջ աշխատանքներ չձեռնարկեցին՝ պայմանները աւելի բարելաւելու համար:
Եւ այդպէս՝ ներկաները սպասում էին պատասխանի, բայց, ցաւօք, ոչ մի պատասխան չհնչեց եւ պրն. Աբուլեանը պատրաստւում էր ժողովը փակւած յայտարարել, երբ ներկաները բողոքեցին, թէ լաւ, վերջը չասացիք, թէ ինչ է լինելու, իսկ արդի՞ւնքը. իսկ ի՞նչ պէտք է արւի: Վերջապէս, պրն. Աբուլեանը պարտաւորւած՝ ասաց, որ մենք հարցը քննարկելու ենք, Պատգամաւորական ժողովում կարծարծենք եւ արդիւնքը մամուլով կը յայտարարենք, որից յետոյ նոր ժողովը փակւած յայտարարւեց:
Ես քանի որ անցեալում պատգամաւոր եմ եղել, այն ժամանակ նոյնիսկ գրաւոր կերպով նրանց փոխանցեցինք, որ կարիք չկայ այսքան շտապ ձեւով նման քայլի դիմել, թողէք 13-րդ Պատգամաւորական ժողովը իր պարտականութիւնները յանձնի 14-րդ Պատգամաւորական ժողովին, բոլոր աշխատանքները իրենց ժամանակին կարգաւորւեն, յետոյ:
Ես այն տեսակէտն ունեմ, որ նմանատիպ հանդիպումները անհրաժեշտութիւն են՝ անկախ նրանից, թէ այսօր դպրոցի խնդիրն է, վաղը՝ մի ուրիշ խնդիր, ցանկացած հարցի, խնդրի շուրջ Պատգամաւորական ժողովի ներկայացուցիչները եւ Թեմական խորհրդի անդամները եթէ յաճախակի հանդիպումներ ունենան ժողովրդի հետ, շատ աւելի նպատակայարմար է՝ թէ՛ իրենց, եւ թէ՛ ժողովրդի համար:
Իսկ ի՞նչ են ասում պատասխանատուները
Կրթական խորհրդի ժամանակի նախագահ Նորայր Արամեան
Ծնողների կողմից հարց է բարձրացւում նաեւ, թէ ինչու առանց որեւէ նախապատրաստական աշխատանքի՝ դպրոցը հիմնովին շուտափոյթ քանդեցին: Երբ այս հարցով դիմեցինք ժամանակի Կրթական խորհրդի ատենապետ Նորայր Արամեանին, նա պատասխանեց.«Այս հարցի կապակցութեամբ ես պէտք է յայտնեմ, որ Կրթական խորհուրդը դպրոցի քանդման եւ հետագայ աշխատանքների մէջ միջամուխ չի եղել եւ, բնական է, Կրթական խորհրդի բնագաւառին չեն առնչւում շինարարական կամ կալւածային աշխատանքները:
Ժամանակին կատարւած համադրութեան արդիւնքում՝ Թեմական խորհուրդը մեզ յայտնեց, որ տւեալ տարեշրջանում պէտք է դպրոցը դատարկւի եւ աշխատանքների համակարգումը այսպէս իրականացւեց՝ «Թունեան»-ի ուղեցոյց բաժինը միացաւ «Թովմասեան» դպրոցին, իսկ տարրականն էլ միացաւ «Նայիրի» դպրոցին: Յարմարութիւններ ստեղծեցինք, որ աղջկանց բաժինը փոխադրւի այդտեղ եւ նախնական ծրագրաւորումը այն էր, որ մէկ տարւայ ընթացքում այդ դպրոցը կառուցւի եւ «Թունեան» դպրոցի աշակերտները օգտւեն նոր շէնքի հնարաւորութիւններից:
Հետագայ քայլերը, թէ ինչ դժւարութիւնների հանդիպեց Թեմական խորհուրդը, ինչ հարցեր են առաջ եկել, որ չի յաջողւել դպրոցը ժամանակին պատրաստել, իրականութեան մէջ պատասխանատուն ժամանակի Կրթական խորհուրդը չէ, արդէն հարցի այդ մասով պէտք է դիմէք Թեմական խորհրդին:
Հաստատում եմ, որ «Նայիրի» դպրոցը, ուր ժամանակաւորա-պէս փոխադրւել են «Թունեան»-ի տարրական օղակի աշակերտները, շատ անբարւոք վիճակում է գտնւում, շատ նախնական բաներ նախաձեռնւեցին այն ժամանակ, որ դպրոցի այդ հատւածը միայն մէկ տարւայ ժամկէտով օգտագործւի աշակերտութեան համար: Պէտք է յայտնեմ նաեւ իմ անձնական տեսակէտը, որ եթէ պէտք է երկարաձգւի նորակառոյց դպրոցի աշխատանքը, ուրեմն՝ տնօրինում պէտք է կատարւի, որ աշակերտութիւնը փոխադրւի այլ դպրոց, փոխադրամիջոցներ տրամադրւեն աշակերտութեանը: Յամենայն դէպս՝ «Նայիրի» տղայոց դպրոցի հին շէնքը յարմար չէ աշակերտութեան համար, եթէ նրանք այնտեղ մէկ տարուց աւել պէտք է մնան:
Պատգամաւորական ժողովի դիւանի ատենադպիր եւ «Թունեան» դպրոցի փոխտեսուչ Շաքէ Աւետեան
Նախեւառաջ շնորհակալութիւններս եմ ցանկանում յայտնել «Ալիք» օրաթերթի յարգարժան խմբագրակազմին, որ այսպիսի հնարաւորութիւն է ստեղծել, որպէսզի «Թունեան» դպրոցի հար-ցը բաւականին լուրջ ձեւով քննարկւի եւ տպագրւի «Ալիք»-ում. ես հետեւում եմ, ինչպէս նաեւ լուրջ հետեւողականութեամբ նաեւ ծնողները, քանի որ դա փաստում է, որ հետեւողականութիւն կայ եւ բոլոր աշխատանքներն ընթացքի մէջ են:
Այժմ հակիրճ բացատրութիւններ տամ մեր դպրոցի ծնողների կողմից հաւաքւած ստորագրութեան-նամակի վերաբերեալ, որն ուղղւել էր Թեմական խորհրդին եւ Պատգամաւորական ժողովին ու նաեւ պատճէնը՝ Կրթական խորհրդին: Նամակի բովանդակութիւնը իրենից հետեւեալն էր ներկայացնում՝ ծնողները ցանկանում էին Թեմական խորհրդի, Պատգամաւորական ժողովի եւ Կրթական խորհրդի ներկայացուցիչների հետ Սասուն քաղաքամասում իրենց խնդիրները, հարցերը որոնք առաջ են եկել դպրոցի հետ կապւած, տեղում արծարծւէին եւ պատասխաններ ստանային եւ լսէին նրանցից անձամբ, որ արդեօք «Թունեան»-ի շէնքը ե՞րբ է պատրաստ լինելու, երեխաները ե՞րբ պիտի տեղափոխւեն նոր շէնք:
Եւ, բարեբախտաբար, հանդիպումը կայացաւ եւ ամէն ինչ շատ նորմալ ընթացք ունեցաւ, ցանկանում եմ անպայմանօրէն շեշտել, որ ժողովուրդը շատ գոհ մնաց այդ հանդիպումից եւ ամէն ինչ շատ բնականոն ընթացք ունեցաւ:
Հանդիպման ձեւաչափը այսպիսին էր՝ հրաւիրել էինք «Թունեան» տարրական դպրոցի եւ «Սասուն» մանկապարտէզի ծնողներին, քանի որ «Սասուն» մանկապարտէզն էլ պէտք է տեղափոխւի այդ նորակառոյց, ուրեմն՝ բնականաբար, մեծամասնութիւնը ներկաների «Սասուն» մանկապարտէզի եւ «Թունեան» տարրականի ծնողներն էին, ինչո՞ւ եմ հաստատ նշում՝ մեծամասամբ, քանի որ դռան մուտքի մօտ արձանագրել ենք, թէ ովքեր են ծնող, իսկ ինչու չէ ներկաներից մօտաւորապէս թւով 10 հոգի ծնողներ չէին, ուղղակի թաղեցիներ էին, որոնք, բնականաբար, հարցը թաղային բնոյթի դիտելով՝ իրենց ցանկութեամբ ներկայ էին այդ օրը, բայց մէկ անգամ էլ եմ շեշտում՝ մեծամասնութիւնը դահլիճում ծնողներն էին:
Հիմնականում այս ժողովը կայացաւ նամակը ուղղելուց յետոյ, ծնողները հարցեր ուղղեցին Թեմական խորհրդին, Թեմական խորհրդի պատասխանատուները բաւականին մանրամասն բացատրութիւններ տւեցին եւ ես շատ վստահ եմ, որ ժողովուրդը գոհ եւ բաւարարւած էր այս ամենից եւ ամենակարեւորը՝ դա պատիւ է, որ բերում է մեր ազգային իշխանութեանը, որ իսկապէս ազգային իշխանութիւնը հետամուտ է բոլոր աշխատանքներին՝ «Թունեան»-ի հարցով կամ ընդհանրապէս համայնքին վերաբերող հարցերին եւ ես ծնողների տեսակէտը ժողովից յետոյ նաեւ իմանալով, որոնք մօտենում եւ շնորհակալութիւն էին յայտնում յատկապէս ազգային իշխանութիւններից, որոնք եկան եւ լսեցին մեզ:
Ես զգում եմ, որ ժողովուրդը բաւականին արժեւորւած է զգում իրեն, եւ իհարկէ նշեմ, որ աշխատանքները ընթացքի մէջ են, քանի որ Պատգամաւորական ժողովում նաեւ պատիւ ունեմ ներկայ լինելու որպէս դիւանի անդամ, ցանկանում եմ յատկապէս շեշտել, որ մեր վերջին՝ 16-րդ նիստում, որը կայացաւ մի-երկու օր առաջ, այնտեղ յստակ որոշում տրւեց՝ Պատգամաւորական ժողովը խնդրեց Թեմական խորհրդին, որ շուտափոյթ կերպով քննարկւի, որ արդեօք հնարաւո՞ր է «Թունեան» տարրական դպրոցի երեխաներին տեղափոխել մի ուրիշ յարմար վայր, քանի որ մեր դպրոցը որոշւած էր կառուցել մինչեւ մէկ տարի, բայց, դժբախտաբար, բոլորս էլ գիտենք նման աշխատանքներում պատահում են շատ անսպասելի խնդիրներ, որոնք պատճառ են դառնում՝ ծրագրւած աշխատանքները յետաձգւեն եւ թերեւս այս դէպքում Թեմական խորհրդի ջանքերով խնդիրները հարթւել են եւ մենք արդէն մէկ տարի եղել ենք այս անյարմար շէնքում եւ արդէն երկրորդ տարեշրջանն ենք թեւակոխում, 2009-2010 թթ. նկատի ունեմ եւ ըստ Թեմական խորհրդի՝ դեռ 2010-11-ն էլ մենք լինելու ենք այս վայրում:
Մեր ծնողների մտահոգութիւնը, ընդհանրապէս, ոչ թէ նոր շէնքի կառուցումն է, այլեւ՝ երեխաների ներկայ իրավի ճակն է դպրոցում: Հիմնականում, այս ուղղութեամբ որոշում կայացւեց, որ Թեմական խորհուրդը շտապ կերպով ուսումնասիրութիւններ կատարի եւ եթէ հնարաւոր է, նաեւ Կրթական խորհրդի հետ միատեղ քննարկումներ կատարւեն եւ եթէ հնարաւոր լինի, աշակերտութեանը ժամանակաւորապէս տեղափոխեն մէկ ուրիշ աւելի յարմարաւէտ վայր՝ մինչեւ «Թունեան»-ի նոր շէնքը կառուցւի: Եւ ես շատ վստահ եմ, որ այս աշխատանքը հէնց այդպէս էլ հանգուցալուծում կը գտնի եւ վստահ եմ, որ աշխատանքները այսուհետ դրական ընթացք կունենան:
Կալւածագրերի հետ կապւած հարցը ամբողջացնելու համար՝ դիմեցինք Շինարարական մարմնի հետ Թ. Հ. Թեմական խորհրդի կապ Ռուբիկ Սարխոշեանին: Անդրադառնալով մեր հարցին՝ նա պատասխանեց.
Կալւածագրերի հետ կապւած հարցը ամբողջացնելու համար՝ դիմեցինք Շինարարական մարմնի հետ Թ. Հ. Թեմական խորհրդի կապ Ռուբիկ Սարխոշեանին: Անդրադառնալով մեր հարցին՝ նա պատասխանեց.
«Ճիշտն ասած՝ այդ կալւածագրերի հարցը անցեալ շրջանի Թեմական խորհրդից է մեզ փոխանցւել, եւ գիտէք, որ տարբեր հողամասերից է այդ տարածքը բաղկացած, ընդհանուր մի տարածք՝ 2300-ից 400 մետր է, եթէ չեմ սխալւում, եւ երբ դիմել են քաղաքապետարան, որպէսզի ստանան շինարարութեան արտօնագիրը, պարզւել է, որ այդ կալւածագրերից մէկը չկայ:
Մինչ հարցը հարթւել է՝ շուրջ երկու ամիս տեւել է, քանի որ դիմել են տարբեր տեղեր, մինչեւ որ կարողացել են այս հարցը ներկայացնել եւ պատասխաններ ստանալ ու մի փոքր գործը յետաձգւել է՝ մինչեւ կարողացել են նախագծի հրահանգը ստանալ:
Դրանից յետոյ նախկինում արդէն յայտամրցոյթի փուլը անցել էր եւ գրեթէ այդ քարտէզների նախագիծը պատրաստւել էր՝ տարբեր ճարտարապետների կողմից, եւ առաջին երեք ճարտարապետները ճշտւած էին, թէ ովքեր պէտք է լինեն մրցութեանը: Այս շրջանի Թեմական խորհուրդը նախքան այն որ իր աշխատանքները կը սկսէր՝ մօտաւորապէս անցեալ շրջանի Թեմական խորհրդի գործունէութեան վերջերը յանձնախումբ կեանքի կոչեց, որը պէտք է զբաղւէր քարտէզների պատրաստման աշխատանքով, որովհետեւ մրցութեան փուլը թեւակոխել էին եւ գիտէին, թէ այդ ընտրւած երեք ճարտարապետներից ով պէտք է լինի:
Ես նոյնպէս ներառւած էի այդ յանձնախմբի մէջ, աշխատանքները սկսւեցին, (ուղղակի «Թունեան»-ի շինարարական աշխատանքներին հետամուտ լինելու յանձնախումբ է այս յանձնախումբը) եւ մենք ուսումնասիրեցինք հարցը եւ հրաւիրեցինք առաջին մրցանակ շահողին՝ Արա Ղահրամանեանին, նրան հրաւիրեցինք, խօսեցինք, ծանօթացանք նրա պայմաններին եւ ըստ դրա առաջնորդւեցինք:
Այսինքն՝ նրա ներկայացրած պայմանները ուսումնասիրելուց յետոյ՝ նրա հետ պայմանագիր ստորագրեցինք, որը երկու մասից էր բաղկացած, այսինքն՝ այդ քարտէզները, որ պէտք է պատրաստւէին, ունէին աշխատանքների առաջին եւ երկրորդ փուլ. առաջին փուլը ընդհանրութիւններն է ուսումնասիրում եւ երկրորդում արդէն ճարտարագիտական մանրամասնութիւններն են. այստեղ արդէն քարտէզները մանրամասնօրէն պատրաստւում եւ ներկայացւում են:
Այժմ մենք այդ առաջին փուլը անցնելուց յետոյ՝ մի շարք զեկոյցներ պատրաստել եւ յանձնել ենք Դպրոցների վերակառուցման եւ բարեկարգման կազմակերպութեանը, նրանց հաստատումն էլ ստացւել է: Քանի որ այդ նախագիծը, որը նախկինում հաստատւած էր, յանձնախումբը, որը մրցութիւնն էր կազմակերպել, այդ ժամանակ մի շարք հարցեր էր առաջ բերել, որ մետրաժը պէտք է մի փոքր աւելանար, եւ որոշ փոփոխութիւններ էին տւել, որոնք արագ իրականացրեց եւ ներկայացրեց մեզ, այսինքն՝ հաստատւել էր ամէն ինչը. մենք միայն այդ եղած քարտէզները պէտք է հասցնէինք գործադրման:
Երկրորդ փուլն էլ աւարտել ենք. երկու քարտէզներն էլ արդէն պատրաստ են. մենք հիմա սպասում ենք գների ճշգրտմանը. դա այս շաբաթ մեզ պէտք է յանձնւի եւ նախքան այն, որ մենք այս փուլին հասնէինք՝ արդէն մի երկու-երեք շաբաթ առաջւանից յայտարարութիւն տւեցինք՝ կապալառուներ ընդունելու համար: Այս բաժինը նախնական որակաւորումն էր, այսինքն՝ տեսնենք, թէ ներկայացւած յայտերից ովքեր կարող են այս աշխատանքը շարունակել, յետոյ արդէն իրենց հրաւիրենք նւազուրդի, մենք դեռ նւազուրդի չենք հրաւիրել, իրենք իրենց մի շարք տեղեկութիւնները պէտք է ներկայացնեն մեզ, որի ժամկէտը մինչեւ անցեալ հինգշաբթի էր եւ արդիւնքում՝ նպատակն այն է, որ տեսնենք, թէ կապալառուն մինչ այժմ ինչպիսի աշխատանքներ էր տարել, նրանց նիւթական վիճակը ինչպէս է. արդեօք կարող են ժամանակին այն պահանջները, որ մենք ունենք հասցնել թէ ոչ:
Յայտեր ներկայացրած 9 անհատների հետ մենք այսօր (երկուշաբթի, դեկտ. 14-ին) հանդիպում ունենք եւ պէտք է նրանց ներկայացրած փաստաթղթերն ուսումնասիրենք:
Պրն. Սարխոշեան, արդեօք կարո՞ղ ենք արձանագրել, որ գործընթացը սկսւած է:
Պրն. Սարխոշեան, արդեօք կարո՞ղ ենք արձանագրել, որ գործընթացը սկսւած է:
Ռ. Ս.- Գործընթացը, ինչպէս տեսնում էք, վաղուց ընթացքի մէջ է դրւել:
Մեր նախատեսածը մէկ տարւայ ժամկէտ է, այսինքն՝ այն պահից, որ աշխատանքները սկսւեն, մէկ տարով մենք կապալառուին ժամկէտ ենք տալու եւ այդ որակաւորման ճշտումը հէնց այդ նպատակով է, որ տեսնենք, թէ նրանցից, որ մէկն է կարող մեր ճշտորոշած ժամանակահատւածում գործը աւարտել եւ յանձնել:Իհարկէ, մի գործօն եւս կայ, ինչպէս գիտէք, շինարարական աշխատանքները մեր երկրում մի շարք վերիվայրումներ ունեն, միանգամից գները տատանւում են, կապալառուները ապրանք, շինանիւթ չեն կարողանում գնել. իսկ ապագայում ինչպէս կը դասաւորւի, ես չեմ կարող կանխագուշակել, բայց մեր նախատեսումները մէկ տարւայ ժամկէտի շրջանակներում են: Պայմանագիրը կապալառուի հետ ստորագրելուց յետոյ՝ մէկ տարւայ ժամկէտ կը ճշտենք նրա համար, այսինքն՝ կապալառուն դա իմանալով է գալիս եւ իր գինը ներկայացնում:
Թ. Հ. Թեմական խորհրդի ատենապետ դոկտ. Աիդա Յովհաննիսեան«Ալիք»-Արդեօք ինչո՞ւ է առանց կալւածագրերը վերանայելու՝ քանդւել «Թունեան» դպրոցի շէնքը:-«Արդեօք Թեմական խորհուրդը չէ՞ր կարող նախ վերանայել այդ փաստաթղթերի կարգավիճակը եւ նոր քանդէր շինութիւնը»:
-Այս հարցերին ի պատասխան՝ դոկտ. Աիդա Յովհաննիսեանն ասաց. «Առանց կալւածագրերի վիճակը ստուգելու՝ դպրոցը քանդւել է, որովհետեւ կալւածը ունի 10 կալւածագիր եւ ընդհանրապէս առանց դրանք քաղաքապետարանին յանձնելու եւ քաղաքապետարանի հետ միասին հողամասի վրայ. այդ քարտէզների դասաւորումը, ընդհանրապէս քաղաքապետարանի պատկան բաժնի կողմից դասաւորումները՝ այդ կալւածագիրը համեմատելու, համապատասխանեցնելու հողամասի տարածքի մետրաժի հետ, ընդհանրապէս մեզ համար պարզ չէր, որ կայ մի կալւածագիր, եւ չէր էլ սպասւում, որ մէկ կալւածագիր յանկարծ մի փոքրիկ տարածքի համար, 170 մետրի համար ընդամէնը, գոյութիւն չունենայ:
Կալւածագիրը, իհարկէ, կորած չէր, այլ ընդհանրապէս երբեք կալւածագիր այդ փոքրիկ տարածքի համար տրւած չի եղել. սա էր հիմնական պատճառը: Երեւի թէ հնարաւոր էր նախապէս քաղաքապետարանի հետ պարագան ստուգել, բայց որովհետեւ ընդհանրապէս չկար այդ պատկերացումը, որ կարող է պատահել 10 հատ կալւածագրերի մէջ մէկ հատը 50 տարի առաջ տրւած չլինի, ընդհանրապէս չէր նախատեսւում նման դժւարութիւն:
«Ալիք»- Պատգամաւորական ժողովի կողմից ժամանակ է ճշտորոշւել՝ մինչեւ մէկ ամիս վիճակը բարելաւելու համար, ի՞նչ կասէք այս մասին:
«Ալիք»- Պատգամաւորական ժողովի կողմից ժամանակ է ճշտորոշւել՝ մինչեւ մէկ ամիս վիճակը բարելաւելու համար, ի՞նչ կասէք այս մասին:
Ա. Յ.- Նախքան այն, որ հարցը ընդհանրապէս Պատգամաւորական ժողովում արծարծւէր, Թեմական խորհուրդը, Դպրոցների միատեղման յանձնախմբի եւ Կրթական խորհրդի հետ միասին, այցելեցին տեղի դպրոցները՝ հիմնականում ունենալով նոյն մտահոգութիւնը, որ եթէ հնարաւոր է դպրոցների համապատասխան դասաւորումով՝ վիճակը աշակերտութեան համար աւելի բարելաւի: Դա նախքան այն էր եւ արդէն դրա համար էլ մեր Դպրոցների միատեղման յանձնախումբը արդէն իր ուսումնասիրութիւնը, իր աշխատանքը տանում էր այդ կապակցութեամբ: Այս հարցում միակ գործնական տարբերակը «Նայիրի» տղայոց տարրական դպրոցի յարակից դպրոցն է ներկայ «Թունեան»-ի, նրանից օգտւելն է, որը, իհարկէ, մեր Դպրոցների միատեղման յանձնախմբի առաջարկութիւնն է եղել, աւելի մանրամասն նաեւ ուսումնասիրութեան է ենթակայ, բայց նաեւ պայմանաւորւած է նրանով, որ «Նայիրի» դպրոցի տնօրէնութիւնը համաձայնւի դրան, իսկ հակառակ դէպքում՝ պէտք է տեսնել ինչ ուրիշ հնարաւորութիւններ կան, որովհետեւ, բնականաբար, կրթական նախարարութեան համաձայն՝ տւեալ շրջանից ուրիշ շրջան հնարաւոր չէ դպրոցը տեղափոխել:
Որեւէ բան կը ցանկանա՞ք աւելացնել այս հարցի շրջագծում:Ա. Յ.- Ոչ, ես աւելացնելու ոչինչ չունեմ. կարծում եմ, որ այս թեմայի շուրջ բաւականին խօսւել է եւ բնական է, որ որեւէ անհատի համար, լինի Թեմական խորհրդի անդամ կամ ոչ, ամէն պարագային՝ ցանկալի է, որ երեխաները աւելի բարւոք պայմաններում սովորեն, իսկ եթէ ընդհանրապէս «Թունեան» դպրոցը վերակառուցւում է, հէնց նպատակը այն է, որ մեր երեխաները աւելի բարւոք պայմաններում սովորեն, եթէ դա չլինէր մտահոգութիւնը, ընդհանրապէս չէինք էլ մտածի դպրոց վերակառուցելու մասին:
Որեւէ բան կը ցանկանա՞ք աւելացնել այս հարցի շրջագծում:Ա. Յ.- Ոչ, ես աւելացնելու ոչինչ չունեմ. կարծում եմ, որ այս թեմայի շուրջ բաւականին խօսւել է եւ բնական է, որ որեւէ անհատի համար, լինի Թեմական խորհրդի անդամ կամ ոչ, ամէն պարագային՝ ցանկալի է, որ երեխաները աւելի բարւոք պայմաններում սովորեն, իսկ եթէ ընդհանրապէս «Թունեան» դպրոցը վերակառուցւում է, հէնց նպատակը այն է, որ մեր երեխաները աւելի բարւոք պայմաններում սովորեն, եթէ դա չլինէր մտահոգութիւնը, ընդհանրապէս չէինք էլ մտածի դպրոց վերակառուցելու մասին:
0 Պատգամ:
Post a Comment