Աւստրալիայում յուշարձան է կանգնեցւել Օսմանեան կայսրութիւնում ասորիների ցեղասպանութեան զոհերի յիշատակին


12:31 / 17.12.2009
Մի քանի շաբաթ տեւած բողոքի գործողութիւններից յետոյ աւստրալական Սիդնէյ քաղաքի իշխանութիւնները վերջապէս որոշեցին տեղադրել ասորիների ցեղասպանութեան զոհերին նւիրւած յուշահամալիրը Ֆերֆիլդում՝ քաղաքի արւարձաններից մէկում:
Այդ կապակցութեամբ քաղաքային խորհրդի շէնքի մօտ էին հաւաքւել Աւստրալիայի հայկական, ասորական եւ թուրքական համայնքների ներկայացուցիչները: Բնականաբար, նրանք ժամանել էին տարբեր տրամադրութիւններով:
Ներկայ են եղել նաեւ ոստիկանութեան ներկայացուցիչներ:
Յիշեցնենք, որ Առաջին Համաշխարհային պատերազմի տարիներին աւելի քան 750 հազար ասորիներ ոչնչացւել են Թուրքիայում Օսմանեան իշխանութիւնների կողմից:
Հայերի, Ասորիների եւ Յոյների նպատակամղւած ոչնչացումը Օսմանեան Թուրքիայի քաղաքական գաղափարախօսութեան անբաժանելի մասն էր, որն ուղղւած էր երկրի փոքրամասնութիւնների բնաջնջմանը:

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: