Կիպրոսի թուրքական հատւածի նախագահը դէմ է Յունական Կիպրոսի համար թուրքական նաւահանգիստների եւ օդանաւակայանների միակողմանի բացմանը
12:25 / 11.12.2009
Այսպէս կոչւած «Հիւսիսային Կիպրոսի թուրքական հանրապետութեան» նախագահ Մեհմեդ Ալի Թալաթն օրերս յայտարարել է, թէ դէմ է Յունական Կիպրոսի համար թուրքական նաւահանգիստների եւ օդանաւակայանների միակողմանի բացմանը, գրում է թուրքական Today’s Zaman-ը:
Համաձայն պարբերականի՝ Թալաթն իր դիրքորոշումը բացատրում է նրանով, որ այդ դէպքում Յոյն կիպրացիները կսկսեն մտածել, թէ կարող են զիջումների հասնել առանց կղզում խաղաղութիւն հաստատելու: Նաւահանգիստների եւ օդանաւակայանների բացումը պէտք է համընկնի համապատասխան որոշմանը կամ թուրք կիպրացիների մեկուսացման վերացմանը:
ԵՄ-ն բազմիցս կոչ է արել Թուրքիային՝ բացել իր նաւահանգիստներն ու օդանաւակայանները, սակայն միշտ մերժում է ստացել: Սակայն այժմ ամէն ինչ կարող է փոխւել, քանի որ Լոնդոնում վարչապետ Գորդոն Բրաունի հետ հանդիպումից յետոյ Թալաթը յայտարարել է, թէ լաւ հնարաւորութիւններ կան որոշման հանգելու, քանի որ Յունական Կիպրոսի նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասն ու ես ցանկանում ենք դա:

Ինչ վերաբերում է կղզուց թուրքական զօրքերի դուրս բերմանը, դա կլինի միայն երբ բոլոր հարցերը հանւեն: Եթէ ժամանակին ընդունւէր Քոֆի Անանի ծրագիրը, Կիպրոսում թուրքական զօրքեր չէին լինի արդէն":
Յիշեցնենք, որ Կիպրոսը զաւթւել է թուրքական զօրքերի կողմից 1974թ.-ին: Քոֆի Անանի ծրագիրը նախատեսում էր Միացեալ Կիպրական Հանրապետութեան ստեղծում՝ բաղկացած երկու ինքնավար հատւածներից, որը կը միաւորէր կղզու բոլոր հատւածները՝ բացառութեամբ բրիտանական ռազմաբազաների մասը: Ամէն 10 ամիսը մէկ կը փոխւէին նախագահն ու փոխնախագահը, իսկ նախագահութիւնում կլինէին 4 Յույն եւ 2 թուրք:

0 Պատգամ:
Post a Comment