ՓԱՍԱԴԵՆԱՅԻ ՀԱՅԵՐԸ ԻՐԵՆՑ ԴԺԳՈՀՈՒԹԻՒՆՆ ԵՆ ՅԱՅՏՆԵԼ ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀ ՕԲԱՄԱՅԻՆ
Երեւան (Երկիր) - ՀՅԴ Փասադենայի Հայ Դատի յանձնախմբի հարիւրաւոր համակիրներ վերջին մի քանի շաբաթների ընթացքում նամակներ են յղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային` դժգոհութիւն յայտնելով նախագահի` հայ-թուրքական արձանագրութիւններին օժանդակելու դիրքորոշումից, տեղեկացնում է «Ասպարէզը»:
Նամակներում ընդգծւում է, որ նախագահ Օբաման պէտք է յարգի Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչելու իր խոստումը: «Յատկապէս մտահոգիչ է պատմաբանների յանձնաժողովին նեցուկ կանգնելու` նախագահի կեցւածքը, քանի որ իւրաքանչիւր լուրջ պատմաբան գիտի, որ Հայոց Ցեղասպանութիւնը պատմական իրողութիւն է՚,- նշել է Փասադենայի Հայ Դատի յանձնախմբի վարիչ գործավար Իշխան Պօղոսեանը:

0 Պատգամ:
Post a Comment