Կիպրոսի Կէսը Զաւթած Ու Հայերի Արեան Մէջ Թաթախած Երկիրը Խօսում Է «գրաւեալ տարածքներից» Ու Հայոց Ցեղասպանութիւնը Համարում Սուտ....


18:21 / 09.12.2009
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ այցի ընթացքում մասնակցել է PBC հեռուստաընկերութեան «Charlie Rose Show» ծրագրին։ Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Էրդողանը կրկին ժխտել է Հայոց Ցեղասպանութիւնը եւ առաջարկել է ապացուցել, որ ցեղասպանութիւն չի եղել։
Հայոց Ցեղասպանութեան հարցում, պատմութեանը էլ ինչքա՞ն փաստեր են անհրաժեշտ, հարցին Էրդողանը պատասխանել է. « Եթէ դա դուք որպէս ցեղասպանութիւն էք ընդունում՝ դա մեզ տխրեցնում է։ Մենք չենք ընդունում դա ցեղասպանութիւն։ Դա լրիւ սուտ է։ Ես մարդկանց հրաւիրում եմ ապացուցելու դա։ Այս հարցում Թուրքիան իր արխիւները բացել է։ Ես 2005 թւականին Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարեանին նամակ եմ գրել՝ առաջարկելով, որ հայկական կողմն էլ բացի արխիւները»,-ասել է Էրդողանը։
Թուրքիայի վարչապետը անդրադարձել է նաեւ Ղարաբաղի խնդրին՝ ասելով. «Այնտեղ „բռնազաւթած“ հողեր կան։ Անհրաժեշտ է այդ հարցը կարգաւորել։ Մինսկի խումբը դա 20 տարում ինչու՞ չի լուծել։ Այդ հարցի կարգաւորմամբ՝ տարածաշրջանում կը տիրի խաղաղութիւնը, քանի որ մէջտեղից կը վերանայ ատելութիւնը։ Այս խնդրով ՄԱԿ-ը որոշում ունի։ Այս հացը կարգաւորվելու դէպքում՝ կը կարգաւորւի նաեւ Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնները։
Թուրքիայի խորհրդարանը շատ զգայուն է Հայ-թուրքական յարաբերութիւնները կարգաւորող արձանագրութիւնների նկատմամբ։ Չեմ կարծում եմ, որ Ղարաբաղեան հարցում առանց դրական զարգացումների՝ արձանագրութիւնները վաւերացւեն»,-նշել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Յարկ է նշել, որ Էրդողանը ակնյայտ միտումնաւոր խառնում է փաստերը։ Ոչ, այս անգամ խօսքը 20 տոկոս գրաւեալ տարածքների մասին չէ, այլ Մինսկի խմբի 20 ամեակի մասին, մոռանալով, որ 20 տարի առաջ ադրբեջանա-ղարաբաղեան պատերազմը իսկի չէր էլ սկսւել։

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: