Էդւարդ Նալբանդեան.–
Նախապայմանները հայ-թուրքական երկխօսութեան մէջ՝ ուղի են դէպի նախկին փակ շրջան



16:54 / 09.12.2009
Այսօր հայ-թուրքական երկխօսութեան մէջ նախապայմանների լեզւով խօսելն ուղղակի անիմաստ է:
Այդ մասին դեկտեմբերի 9-ին յայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդւարդ Նալբանդեանը՝ պատասխանելով NEWS.am-ի հարցին:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարն ընդգծել է, թէ երկխօսութիւնը սկսւել է փոխհամաձայնութեան մթնոլորտում, եւ այսօր նախապայմաններ առաջ քաշելը նշանակում է վերադառնալ հին, փակ շրջանին:
«Նա, ով կանի դա, ողջ պատասխանատւութիւնը կը վերցնի իր վրայ: Այդ մասին ասում է ոչ միայն Հայաստանը, այլեւ ողջ աշխարհը, դա գիտակցում է նաեւ Թուրքիան: Մեր տեղեկութիւններով, Օբամա-Էրդողան հանդիպմանը ԱՄՆ նախագահը յայտարարել է հայ-թուրքական արձանագրութիւններն առանց նախապայմանների վաւերացնելու անհրաժեշտութեան մասին»,- նշեց Նալբանդեանը:
Նա նաեւ շեշտեց, որ Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը կարող է նպաստել երկխօսութեան ակտիւացմանը:

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: