Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին.–
Ղրիմի Սուրբ Խաչ եկեղեցին շարունակում է գործել իբրեւ սրբատեղի



18:03 / 09.12.2009
«Հակառակ Ղրիմի ինքնավար հանրապետութfան Գերագոյն Ռադայի մտադրութիւնների՝ Ղրիմի Սուրբ Խաչ եկեղեցին դեկտեմբերի 1-ից յետոյ էլ շարունակում է գործել իբրեւ սրբատեղի, եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հետեւողական է լինելու, որպէսզի այն չվերածւի թանգարանի»,- NEWS.am-ի թղթակցին յայտնեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի փոխդիւանապետ Մեսրոպ աբեղայ Պարսամեանը։
Նշելով, որ Մայր Աթոռը դէմ չէ Սուրբ Խաչի՝ նաեւ որպէս թանգարան գործելուն, Տէր Մեսրոպը, սակայն, ընդգծեց, որ դա կարող է լինել միայն այն դէպքում, եթէ եկեղեցին շարունակի գործել իբրեւ ուկրաինահայ համայնքի հոգեւոր կենտրոն եւ ուխտատեղի։ Նրա խօսքով, հայկական կողմը մշտական կապի մէջ է Ուկրաինայի համապատասխան մարմինների եւ Ղրիմի ինքնավար հանրապետութեան Գերագոյն Ռադայի նախագահ Անատոլի Գրիշչենկոյի հետ, եւ «ընթացքի մէջ գտնւող բանակցութիւններն, անշուշտ, դրական արդիւնքի կբերեն»։
Հարցին՝ եթէ բանակցութիւններն, այնուամենայնիւ, ցանկալի արդիւնքներ չգրանցեն, ի՞նչ կերպ կը վարւի Մայր Աթոռն այդ դէպքում, Տէր Մեսրոպը համոզմունք յայտնեց, որ «այդ պարագայում կը դիմեն համապատասխան գործողութիւնների, սակայն յոյսով են նաեւ, որ տեղի հայ համայնքը նման բան թոյլ չի տայ՝ ստիպելով ուկրաինական իշխանութիւններին՝ հաշւի նստել իրենց հոգեւոր պահանջմունքների եւ իրաւունքների հետ»։
Յիշեցնենք, որ Ղրիմի ինքնավար հանրապետութեան Գերագոյն Ռադայի՝ օրեր առաջ կայացրած որոշման համաձայն՝ տեղի Սուրբ Խաչ եկեղեցին 2009թ. դեկտեմբերի 1-ից պէտք է ժողովրդագրական թանգարանի վերածւէր։


Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: