ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԼՈՒՐՋ ՇՐՋԱԴԱՐՁ Է ԱԿՆԿԱԼՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻՑ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՒՄ
Ռուսաստանի արտգործնախարարութեան ներկայացուցիչ Անդրէյ Նեստերենկոն դեկտեմբերի 10-ի բրիֆինգի ժամանակ յայտարարել է, որ եթէ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ պահպանւի բանակցութիւնների` այս տարի ձեռք բերած դինամիկան, ապա. «Մօտ ապագայում մենք լուրջ շրջադարձ կարձանագրենք երկու երկրների միջեւ` հիմնական սկզբունքների համաձայնութեան եւ խաղաղութեան դաշնագրի տեքստի մշակման ուղղութիւններով», յայտարարել է Նեստերենկոն:
Ռուս դիւանագէտը աւելացրել է նաեւ, որ Մինսկի համանախագահների այս այցը տարածաշրջան շատ կարեւոր է. «Նրանք հայկական եւ ադրբեջանական կողմերին կը յանձնեն մադրիդեան սկզբունքների նորացւած տարբերակը, որտեղ հիմք են ընդունւում նման հարցերի կարգաւորման հիմնական բոլոր սկզբունքները», նշել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը:
Նա նաեւ ընդգծել է, որ հակամարտող ոչ մի կողմ չի դժգոհել Մինսկի խմբի աշխատանքներից. «Յամենայն դէպս ռուսական կողմը ոչ մի նման ազդանշան չի ստացել կողմերից», եզրափակել է ռուս դիւանագէտը:

Հ. Ա.
«ԱԶԳ»

0 Պատգամ: