Լատվիան պատրաստ է օգնել Հայաստանին՝ եւրոպական շուկայ ներգրաւելու հարցում
17:08 / 11.12.2009
Լատվիան պատրաստ է օգնել Հայաստանին եւրոպական շուկայում ինտեգրացիայի հարցում: Այս մասին յայտարարեց Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսը դեկտեմբերի 11–ին Երեւանում բացւած հայ-լատվիական գործարար համաժողովի շրջանակում` աւելացնելով, որ իր երկիրը պատրաստ է օգնելու Հայաստանին նաեւ եւրաինտեգրման հարցում:
Լատվիայի նախագահը նշեց, որ իր հետ Հայաստան ժամանած շուրջ 60 գործարարներ հետաքրքրւած են հայաստանեան շուկայով: «Չնայած հանգամանքին, որ մեր երկրները միմեանցից հեռու են գտնւում, սակայն համագործակցութեան համար ընդհանուր եզրեր շատ կան»,- ասաց Զատլերսը` կարեւորելով յատկապէս տնտեսական ճգնաժամի պարագայում Լատվիայի եւ Հայաստանի գործակցութեան խորացումը:
«Ճգնաժամի պայմաններում պէտք է մոբիլիզացնենք մեր հնարաւորութիւնները եւ յաղթահարենք առաջացած խնդիրները: Մեր ունեցած ներուժն ամբողջութեամբ չեն օգտագործւում: Այս համաժողովը հնարաւորութիւն կտայ համագործակցութեան նոր ուղիներ նախանշել, քանի որ երկու երկրները միմեանցից սովորելու շատ բան ունեն»,-նշեց Լատվիայի նախագահը` յոյս յայտնելով, որ առաջիկայում կաւելանայ համատեղ ծրագրերի, ինչպէս նաեւ համատեղ կապիտալով ընկերութիւնների թիւը, եւ մօտ ապագայում շօշափելի արդիւնքներ կը գրանցւեն: Լատվիայի նախագահը նաեւ նշեց, որ իր երկիրը պատրաստ է նաւահանգիստները տրամադրել Հայաստանին, ապրանքները դէպի արեւմտեան երկրներ արտահանելու համար: Նա նաեւ կարծիք յայտնեց, որ Հայաստանը կարող է Սկանդինաւեան երկրների եւ Արեւելեան երկրների համար կապող օղակ հանդիսանալ, եւ լատվիացի գործարարները պատրաստակամ են օգնելու հայ գործընկերներին՝ արեւմտա–եւրոպական գործարարների հետ շահաւէտ պայմանագրեր կնքելու համար:
Յիշեցնենք, որ Լատվիայի նախագահը Հայաստանում է ամենաբարձր` պետական այցով, նրան ուղեկցում են բազմաթիւ պաշտօնեաներ, ինչպէս նաեւ 60-ից աւելի գործարարներ, որոնք ներկայացնում են այդ երկրի տնտեսութեան տարբեր ոլորտներ:
Համաշխարհային տնտեսական ճգնաժամից Հայաստանը եւ Լատվիան աշխարհում ամենատուժած երկրների շարքում են ընդգրկւել:

0 Պատգամ:
Post a Comment