ԵԹԷ ԻԼՀԱՄ ԱԼԻԷՒԸ ՔՈ ՈՐԴԻՆ ԼԻՆԷՐ,
Ի՞ՆՉ ԿԱՍԷԻՐ ՆՐԱՆ
Երախտապարտ եղիր եւ գովաբանի Աստծուն այն ամէնի համար, որ քեզ է տւել առանց քո կողմից ջանք գործադրելու. լաւ ընտանիք, լաւ կին, որ կարողանում է միջազգային ասպարէզում քողարկել քո թերութիւնները, եւ, անշուշտ, բազում բնական ռեսուրսներ, որոնք պէտք է ժողովրդի բարեկեցութիւնը ծառայէն եւ ոչ թէ թալանւեն:
Խելացի եղի՛ր գազ եւ նաւթ վաճառելիս: Մի ընդունիր «նաւթը զէնքի դիմաց» առեւտրային փոխանակումների առաջարկները:
Փոխարէնը պահանջիր օգտակար բաներ, ինչպէս, օրինակ, համակարգիչներ, գրքեր, հեռուստացոյցներ, բժշկական, շինարարական եւ կրթական ոլորտների սարքաւորումներ եւ տեխնոլոգիաներ: Զէնքը միայն պատերազմի ժամանակ կարելի է օգտագործել: Ինչքա՞ն պահեստարաններ պէտք է սարքես, որպէսզի այդ բոլորը ի պահ դնես: Եւ վերջապէս՝ զէնքը սպանելուն է ծառայում, ի դէպ՝ ոչ միայն թշնամուն:
Բարի եղիր քո ժողովրդի հանդէպ: Նրան պատերազմի մի առաջնորդիր: Մի անգամ արեցիր նման քայլ անցեալում, եւ քո ժողովուրդը մինչեւ օրս տառապում է դրա հետեւանքներից: Մի ստիպիր, որ նրանք իրենց կեանքը կորցնեն մի հողակտորի համար, որը, ինչպէս իրենք, այնպէս էլ դու քաջ գիտես, որ ձեզ չի պատկանում: Դա մի նւէր էր պարզապէս տրւած մի խելագար առաջնորդի կողմից, որ ցանկանում էր բաժանել եւ տիրել:

Այդ է պատճառը, որ քո ժողովուրդը չի ցանկանում պատերազմել: Նրանք խիզախ են, բայց ինչո՞ւ պէտք է կռւեն ուրիշի հողակտորի համար: Բարի եղիր նրանց հանդէպ եւ դու բարի կլինես նաեւ քո հանդէպ:
Խելամիտ եւ տրամաբանական եղիր քո «զարմիկների» հանդէպ: Նրանց ստիպել են անել այն, ինչ արեցին: Նրանց դրօշները վար առնելով եւ վտարելով երկրից դու ոչնչի չես հասնի: Գթասիրտ եւ հիւրասէր եղիր եւ յիշիր, թէ ինչպէս էին նրանք զէնք հայթայթում քեզ համար, բանակը կազմաւորում եւ ուս–ուսի կռւում քո ժողովրդի կողքին 15 տարի առաջ: Նրանք նոյնիսկ իրենց սահմանը փակեցին հարեւանի հետ պարզապէս քեզ դուր գալու համար: Այդ բոլորը շօու է, հասկացիր: Իրականում դա չէ իրենց մտքում եղածը:
Զգոյշ եղիր՝ վստահելիս բոլոր նրանց, ովքեր ժպտում եւ յաւիտենական բարեկամութիւն եւ օժանդակութիւն են խոստանում քեզ: Նրանք սոսկ քո նաւթին են ցանկանում տիրանալ: Շատերը նրանցից փոխելու են իրենց «նւագը», հէնց որ դադարեն շահագրգռւածութիւն ցուցաբերել քո հանդէպ: Նրանք շարունակում են ծաղրի ենթարկել քեզ եւ նշել, թէ ինչքան քիչ յայտնի է քո երկիրն աշխարհում, որ «երբ ուղեբեռներ են առաքւում Ադրբեջան, դրանք յայտնւում են Աբիջանում»: Ձեռնոցները կարող են թաւշից պատրաստւած լինել, բայց, միեւնոյնն է, դրանք յաճախ կարող են սուր զէնքեր թաքցնել իրենց մէջ:
Գիտակցիր, որ քո դէմ բարկութիւնը գնալով մեծանում է: Անձնական հարստութիւնը, որ դու կուտակել ես վաճառելով երկրի բնական հարստութիւնները, յայտնի է դարձել ժողովրդին: Վերադարձրու երկրին այն բոլոր գումարները, որ դու պահում ես օտար բանկերում: Կառուցիր դպրոցներ, հիւանդանոցներ, թանգարաններ, ճանապարհներ եւ տներ քո փախստականների համար:

Նրանց՝ վրաններում պահելու խորամանկութիւնն այլեւս չի օգնելու, միջազգային օժանդակութիւն չի բերելու: Նրանք քո ժողովրդի մի մասն են, եւ քո պարտականութիւնն է օգնել նրանց: Նրանք նոյն իրաւունքներն ունեն երկրի հարստութիւններից օգտւելու, որքան դու: Օգնիր նրանց:
Լիբերալ եղիր եւ ազատութիւն տուր լրագրողներին եւ մամուլի միւս աշխատողներին: Նրանց քննադատութիւններից շատ բան կսովորես: Նրանք աւելի լաւ խորհրդատուներ կարող են լինել, քան քեզ շրջապատող ստրկաբարոյ մարդիկ, որոնք հաւանութիւն են տալիս քո ամէն քայլին: Լսիր նրանց: Կարդայ ինչ են գրում եւ թոյլ տուր, որ խօսեն: Բանտարկելով չես կարող լռեցնել նրանց: Մէկի փոխարէն հինգն են խօսելու ու գրելու: Բարեգութ եղիր քո յաղթանակներում եւ խոնարհ՝ պարտութիւններում: Լաւ մարդ դարձիր, որպէսզի լաւ ղեկավար լինես:

Թարգմ. Հ. Ծ.
«ԱԶԳ»
0 Պատգամ:
Post a Comment