Ոստիկանութեան Ու Քրդերի Միջեւ
16:36 / 15.12.2009
Թուրքիայում կրկին բախումներ են եղել ոստիկանութեան եւ քրդերի միջեւ, որոնց արդիւնքում զոհեր են եղել: Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի արեւելեան՝ Մուշի նահանգի Բուլանըք աւանում քրդերի կողմից կազմակերպւած ցոյցի ժամանակ տեղի ունեցած անկարգութիւնների ժամանակ սպանւել է երկու հոգի եւ վիրաւորւել մէկը։ Քրդական «Ժողովրդավարական հասարակութիւն» կուսակցութեան փակման դէմ բողոքի ցոյցի ընթացքում հաւաքւած ամբոխը սկսել է քարկոծել բանկերը եւ պետական նշանակութեան հիմնարկները։
Ոստիկանութեանը չի յաջողւել հանդարտեցնել ցուցարարներին։ Անկարգութիւնների ընթացքում հրազէնային կրակոցներից մահացել են տեղի 2 բնակիչ եւ վիրաւորւել մէկը։
Ոստիկանութեանը չի յաջողւել հանդարտեցնել ցուցարարներին։ Անկարգութիւնների ընթացքում հրազէնային կրակոցներից մահացել են տեղի 2 բնակիչ եւ վիրաւորւել մէկը։
Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment