Մանուչեհր Մոթաքի. Իրանը Պատրաստ Է Աջակցել Ղարաբաղեան Հակամարտութեան Կարգաւորմանը
11:46 / 15.12.2009
Իրանը պատրաստ է համակողմանիորեն աջակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:
Այդ մասին դեկտեմբերի 14-ին հայտարարել է ԻԻՀ ԱԳՆ ղեկավար Մանուչեհր Մոթաքին՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է «APA» գործակալությունը: Հարավային Կովկասի իրավիճակն ու ղարաբաղյան հակամարտությունը դարձան Ադրբեջանի ու Իրանի ԱԳՆ ղեկավարների բանակցությունների հիմնական թեմաներից:
«Մենք քննարկել են երկկողմ եւ տարածաշրջանային համագործակցության հարցերի լայն շրջանակ»,- հայտարարել է Մամեդյարովը՝ հույս հայտնելով, որ Թեհրանը կշարունակի ջանքերը՝ միտված տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատմանը: Ադրբեջանի արտգործնախարարի խոսքով, Իրանը տարածաշրջանի կայուն պետություն է, եւ այդ կայունությունը շատ կարեւոր է ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար. «Որքան շուտ լուծվի այդ հակամարտությունը, այնքան լավ տարածաշրջանի համար: տարածաշրջանի անվտանգության գործում Իրանը հատուկ դեր ունի»:
Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր հերթին նշել է, թե երկկողմ հանդիպման քննարկվել են Իրանի եւ Ադրբեջանի միջեւ համագործակցության բոլոր հարցերը, «Հյուսիս-Հարավ» միջանցքով տարանցման հարցը, տնտեսության ոլորտում համագործակցելու նոր տեսակներ են առաջարկվել, քննարկվել է նաեւ Աստարա-Աստարա երկաթգծի շինարարության հարցը:
Տարածաշրջանային անվտանգությանը հարցերը, ըստ IRNA-ի, արծարծվել են նաեւ այդ երկրի անվտանգության գերագույն ազգային խորհրդի քարտուղար Սաիդ Ջալիլիի հետ հանդիպմանը: Ինչպես հանդիպմանը հայտնել է Ջալիլին, կողմնակի ուժերի խառնվելը տարածաշրջանի անվտանգության հարցերին անթույլատրելի է: «Կովկասում եւ կասպիական շրջանում անվտանգության հարցերը տարածաշրջանի երկրների գործն է»,- նշել է Ջալիլին:

0 Պատգամ:
Post a Comment