Ուղիղ 8 տարի առաջ եթերից անհետացաւ «Ա1+»-ը

Ժամանակւայ նախագահ Ռոբերտ Քոչարեանը յայտարարեց, որ եթէ անգամ «Ա1+»-ը չլինէր, պէտք էր այն յօրինել


14:03 / 02.04.2010
Ուղիղ 8 տարի առաջ` 2002 թւականի Ապրիլի 2-ին հայաստանցիների հեռուստատեսային եթերից անհետացաւ միակ անկախ «Ա1+» հեռուստաընկերութիւնը:
Դրանից յետոյ, այդ ժամանակւայ նախագահ Ռոբերտ Քոչարեանը յայտարարեց, որ եթէ անգամ «Ա1+»-ը չլինէր, պէտք էր այն յօրինել: Հետագայ 8 տարիների ընթացքում «Ա1+»-ը մասնակցել է ազատ կապուղիների համար յայտարարւած գրեթէ բոլոր մրցոյթներին, սակայն երբէք Հեռուստատեսութեան եւ ռադիոյի ազգային յանձնաժողովը (ՀՌԱՀ) նրան յաղթող չի ճանաչել:
8 տարի շարունակ «Ա1+»-ն աշխատել է այլ ձեւաչափերով. սկզբում որպէս թերթ ու կայք, ապա տեղեկատւութիւն է սկսել տրամադրել նաեւ բլոգով, youtube-ով ու մոբայլ նորութիւններով:
Վերջին 2 տարում Հայաստանում դադարեցւել են ազատ կապուղիների համար անցկացւող մրցոյթները, սակայն 2010-ի յուլիսից կրկին մրցոյթներ են յայտարարւելու, որոնց «Ա1+»-ը կմասնակցի: Յիշեցնենք, որ գրեթէ ամէն տարի այս օրը տարբեր հասարակական կազմակերպութիւններ ակցիաներ են կազմակերպում, բողոքելով «Ա1+»-ի փակման դէմ, սակայն այս տարի նման ակցիաներ չեն կազմակերպւել:

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: