Թուրքական TRT հեռուստաալիքը ցուցադրել է Հրանտ Դինքի մարդասպանի հարցաքննութիւնը
18:05 / 02.04.2010
Թուրքական TRT haber հեռուստաընկերութեան «Մեծ հետապնդում» հաղորդման ժամանակ ցուցադրւել է 2007-ին Յունւարի 19-ին «Ակօս» թերթի գլխաւոր խմբագիր Հրանտ Դինքի մարդասպան Օգիւն Սամաստի նկատմամբ ոստիկանութիւնում իրականացրած հարցաքննութիւնը:
Զազրելի մարդասպանի հարցաքննութեան ժամանակ յայտնի է դարձել, որ նա նոյնիսկ Հայոց Ցեղասպանութեան մասին տեղեակ չէ: Իմացել է, որ իրեն ձերբակալելու են: Անդրադառնալով ժանդարմների հետ նկարւելուն, մարդասպանը նշել է, որ ժանդարմները իրեն ճանաչում ու սիրում են` ասելով, որ ժամանակ առ ժամանակ ժանդարմները գալիս էին իրենց թաղամաս եւ զրուցում իր հետ:
Պարզւում է, որ Սամաստն է եղել աւելի վաղ կեղծ ահազագ տւած այն անձը, ով հեռախօսով յայտնել էր, թէ իբր Տրապիզոնից մեկնող Էրդողանի ինքնաթիռի մէջ ռումբ կայ: Սամաստը նաեւ յայտնել է, որ ինքը ծեծել է Տրապիզոնի քահանաներից Սանտորոյին, ով աւելի ուշ սպանւել էր: Մարդասպանը նոյնիսկ չի հարցրել Եասին Հայալին, թէ ինչու նա չի սպանում Հրանտ Դինքին եւ իրեն է յանձնարարում նման կեղտոտ գործը:
Տեսագրութեան մէջ Սամաստը սառնասրտօրէն պատմում է թէ ինչպէս է տոմս գնել, եկել Ստամբուլ, այցելել «Ակօսի» խմբագրութիւն: Վերջինս նշել է, որ չգտնելով Դինքին խմբագրութիւնում նոյնիսկ մտածել է հրաժարւել սպանելուց եւ հեռանալ: Սակայն տեսել է Դինքին, ով մտել է բանկ, դուրս է եկել, իսկ ինքը հետեւել է նրան…:
Տեսագրութեան մէջ Սամաստը սառնասրտօրէն պատմում է թէ ինչպէս է տոմս գնել, եկել Ստամբուլ, այցելել «Ակօսի» խմբագրութիւն: Վերջինս նշել է, որ չգտնելով Դինքին խմբագրութիւնում նոյնիսկ մտածել է հրաժարւել սպանելուց եւ հեռանալ: Սակայն տեսել է Դինքին, ով մտել է բանկ, դուրս է եկել, իսկ ինքը հետեւել է նրան…:
Նշենք, որ այս տարւայ փետրւարի սկզբին Օգիւն Սամաստը Քոջաելի քաղաքի խիստ պահպանւող բանտում ամուսնացել է Սելմա Շահինի հետ: Ամուսնութիւնը բանտում կազմակերպել եւ կնքահայր է հանդէս եկել Աչաքեսէի գիւղապետ Մեւլութ Աքդենիզը, իսկ որպէս հարսանեկան վկաներ` անվտանգութեան աշխատակիցները:
Գիրէսունից բանտ էին ժամանել նաեւ մարդասպանի բարեկամները: Զազրելի ոճրագործին բանտում ամուսնացրած կնքահայրը՝ Մեւլյութ Աքդենիզը ամուսնութեան մասին տեղեկութիւնը մամուլում յայտնւելուց յետոյ անջատել է հեռախօսը եւ հեռացել է գիւղից։
Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment