Բէյրութում տեղի է ունեցել Մատենադարանի հին ձեռագրերի ցուցահանդէսի բացումը
19:48 / 02.04.2010
Ապրիլի 1-ին Բէյրութի ԵՈՒՆԵՍԿՕ-ի սրահում տեղի է ունեցել Մատենադարանի հին ձեռագրերի ցուցահանդէսի հանդիսաւոր բացումը:

Նա ընդգծել է հայ-լիբանանեան մշակութային համագործակցութեան կարեւորութիւնը, ներկայացրել մանրամասներ Մատենադարանի մասին, նաեւ Հայաստանի կառավարութեան երախտագիտութիւնն է յայտնել Լիբանանի մշակոյթի նախարարութեանը՝ աջակցութեան համար: Լիբանանի մշակոյթի նախարարի ներկայացուցիչ, «Բէյրութը որպէս համաշխարհային գրքի մայրաքաղաք 2009» ծրագրի գլխաւոր համակարգող Լէյլա Բարաքաթը ողջունել է ծրագրում Հայաստանի մասնակցութիւնը, նշել Լիբանանի հայ համայնքի դերակատարութեան նշանակութիւնը երկրի հասարակական կեանքում: Մատենադարանի գլխաւոր աւանդապահ Գէորգ Տէր-Վարդանեանը ներկայացրել է մանրամասներ 19 հին ձեռագրերի մասին: Միջոցառման ընթացքում ցուցադրւել են լուսանկարներ եւ տեսաֆիլմ Հայաստանի մասին, հնչել է հայկական դասական երաժշտութիւն:
Ցուցահանդէսին ներկայ էին պաշտօնեաներ Լիբանանի կառավարութիւնից, հոգեւոր հայրեր, հայազգի նախարարներ եւ պատգամաւորներ, դեսպաններ, մշակոյթի գործիչներ, հայ համայնքի, ինչպէս նաեւ լրատւամիջոցների ներկայացուցիչներ:
Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment