Ահմեդ Դաւութօղլու.–
Հայաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորումը կը լինի արձանագրութիւնների տառին եւ ոգուն համապատասխան
15:55 / 08.04.2010
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դաւութօղլուն Յունաստանի իր գործընկերոջ հետ հանդիպումից յետոյ պատասխանել է լրագրողների հարցերին` կապւած Հայ-թրքական արձանագրութիւնների ընթացքի հետ:
Ահմեդ Դաւութօղլուն նշել է, որ Հայ-թրքական արձանագրութիւնների հարցում թէ՛ Հայաստանը, թէ՛ Թուրքիան դժւարութիւններ ունեցել են, սակայն անհրաժեշտ է դրանց յաղթահարումը: «Մենք հաւատում ենք, որ խաղաղութեան տեսլականի շրջանակներում մեր յարաբերութիւնները Հայաստանի հետ կը կարգաւորւեն: Մենք մեր այդ տեսլականը երբէք չենք փոխել: Երկու կողմն էլ այս գործընթացում հանդիպել է դժւարութիւնների, սակայն պէտք է մտածենք, որ անհրաժեշտ է միասին յաղթահարել դժւարութիւնները: Ֆերիդուն Սինիրլիօղլուն Երեւանում շատ դրական եւ կարեւոր հանդիպումներ է անցկացրել: Վաղը Սինիրլիօղլուն յատուկ նամակով եւ ուղերձով կը մեկնի Բաքու: Մենք հաւատում ենք, որ Հայաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորումը կը լինի արձանագրութիւնների տառին եւ ոգուն համապատասխան»,-նշել է Դաւութօղլուն:
Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment