Հայաստանը յիշեցնում է Իրանին՝ Ղարաբաղեան գործընթացն ընթանում է ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում

13:23 / 08.04.2010
Հայաստանը բարձր է գնահատում Իրանի պատրաստակամութիւնը՝ աջակցել Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման գործընթացին:
«Հայաստանը բարձր է գնահատում Իրանի ջանքերը, բայց յիշեցնում է, որ բանակցութիւններն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»,- NEWS.am-ին յայտնել է դիւանագիտական աղբիւրը, որը ցանկացել է գաղտնի մնալ:
Յիշեցնենք, որ Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթթաքին, հանդէս գալով ապրիլի 7-ի մամուլի ասուլիսում, յայտարարել է, թէ պաշտօնական Թեհրանը Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման առաջարկներ է ներկայացրել:
«Յոյսով ենք, որ կողմերը դրական քայլեր կը ձեռնարկեն խնդրի լուծման ուղղութեամբ»,- նշել էր Մոթթաքին:

Լուրեր Հայաստանից

*** Անկասկած, Ղարաբաղի հարցի լուծումը չի կարող ամբողջական ու վճռական լինի, առանց Իրանի մասնակցութեամբ։ Վ.

0 Պատգամ: