Հայ «օրէնքով գողը» մերկացել է դատարանում և շան պէս հաչել

14:51 • 08.04.10
Մոսկւայի Չերտանովի դատարանը ութ տարւայ ազատազրկման է դատապարտել հայազգի «օրէնքով գող» Արման Ջանինեանին (մականունը` Արման Կալուժսկի)։
Նա յայտնի «օրէնքով գող» է, ով «հարկեր» էր սահմանում Տւերի շրջանի բոլոր հայազգի բնակիչների վրայ։ Դատարանում, սակայն, նա փորձել է իրեն խելագարի տեղ դնել, մերկացել և շան պէս հաչել է։ Այս մասին հաղորդում է rosbalt-ը։
Ինչպէս պատմել է դատավարութեան մասնակիցներից մէկը, դատարանի դահլիճում Արման Ջանինեանն ու նրա փաստաբանը շատ ագրէսիւ են իրենց պահել, գործով վկաների և տուժածների հասցէին սպառնալիքներ ու հայհոյանքներ են տեղացել։ Բացի այդ, դատավարութեան ընթացքում փաստաբանը յայտնել է, որ իր պաշտպանեալն անմեղսունակ է։ Իսկ Արման Կալուժսկին իր հերթին նշել է, որ դպրոցն աւարտելուց ի վեր դարձել է շուն, ուտում է շների կերակրաթասից և վարում համապատասխան կենսակերպ։ Ասածն ապացուցելու համար «օրէնքով գողը» նոյնիսկ հաչել է։
Փորձագէտները, սակայն, մեղսունակ են ճանաչել Ջանինեանին։ Նշենք, որ երկրորդ մեղադրեալ Արմէն Յովհաննիսեանը (մականունը՝ Բուդուլայ) դատապարտւել է հինգ տարւայ ազատազրկման։


Tert.am

0 Պատգամ: