Ռուբէն Ալեքսանեանը սահմանեց նոր ռեկորդ


Ծանրամարտի Եւրոպայի առաջնութիւնում ասպարէզ դուրս եկան 105 կգ քաշայինները, որտեղ Հայաստանը ներկայացրեց 20-ամեայ Ռուբէն Ալեքսանեանը:
Ալեքսանեանը գրաւեց 2-րդ տեղը' նւաճելով Հայաստանի 7-րդ մեդալը Եւրոպայի առաջնութիւնում:
Պոկում վարժութիւնում մրցակցութիւնից դուրս էր օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Եվգենի Չիգիշևը (Ռուսաստան), ով գլխավերևում պահեց 205 կգ: Ռուբէն Ալեքսանեանը 195 կգ-ով հանգրւանեց 2-րդ տեղում, իսկ լաւագոյն եռեակը 190 կգ-ով եզրափակեց Ալմիր Վելագիչը (Գերմանիա):
Հրում վարժութիւնում առաջատար Եվգենի Չիգիշևը բաւարարւեց 235 կգ-ով, իսկ Ռուբէն Ալեքսանեանն առաջին իսկ մօտեցումով յաղթահարեց 237 կգ-ի արգելքը: Յաջորդ մօտեցման համար պատւիրւեց 246 կգ, որը բարձրացնելու դէպքում հայ երիտասարդը կը նւաճէր ոսկէ մեդալ, սակայն չստացւեց: Ոսկին նւաճելու փորձ կատարեց նաև օլիմպիական խաղերի չեմպիոն Մաթիաս Ստէյները (Գերմանիա), ով 2008 թ. Պեկինի օլիմպիական խաղերում արդէն մէկ անգամ սխրանք էր գործել հրում վարժութիւնում' ռեկորդային քաշով առաջ անցնելով հէնց Չիգիշևից: Ստէյները պատւիրեց 251 կգ, բայց ռեկորդային քաշը չկարողացաւ պահել գլխավերևում: Ստէյներն նախքան այս բարձրացրել էր 236 կգ:
Ըստ Armsport.am-ի
7օր

0 Պատգամ: