Բաքւի ռազմատենչ յայտարարութիւնները Արցախում ներդրողների վրայ չեն ազդում

14:31 • 10.04.10
«Արցախ ՀԷԿ» ընկերութեան ապրիլին կայանալիք բաժնէտէրերի ընդհանուր ժողովին քննարկւելու է նաև բաժնետոմսերի լրացուցիչ թողարկման հարցը:
Այս մասին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսեանի հետ համատեղ ասուլիսին այսօր Ստեփանակերտում յայտարարեց Արցախի վարչապետ Արա Յարութիւնեանը: Ըստ նրա` բաժնետէրերի ընդհանուր ժողովին կորոշւի նաև բաժնէտէրերին վճարւելիք շահաբաժինների չափը:
Տիգրան Սարգսեանը նշեց, որ ինքը նոյնպէս ձեռք է բերել «Արցախ ՀԷԿ»-ի 5 մլն դրամի բաժնտոմսեր, և կախւած այն բանից, թէ ինչ չափի դիվիդենտներ կստանայ, կմտածի լրացուցիչ բաժնետոմսեր ձեռք բերելու մասին:
Պատասխանելով Tert.am-ի հարցին, թէ ինչպէս են անդրադառնում Ադրբեջանի ռազմատենչ չայտարարութիւնները «Արցախ ՀԷԿ»-ի բաժնետոմսերի գնի վրայ, Արա Յարութիւնեանը նշեց, որ այդ հարցին աւելի յստակ կարող են պատասխանել գործարարները, որոնք ներդրումներ են կատարել ընկերութիւնում: Միևնոյն ժամանակ նա նշեց, որ արցախցիների վրայ այդ յայտարարութիւնները չեն ազդում, իսկ «Արցախ ՀԷԿ»-ում հիմնական ներդրումները կատարել են արցախցիները:
Նշենք, որ բաժնէտոմսերի բաց տեղաբաշխում հայկական կազմակերպութիւններից իրականացրել է «Արցախ ՀԷԿ»-ը, որը Թարթառ գետի վրայ կառուցում է մի շարք հիդրոէլեկտրակայաններ:

Tert.am

0 Պատգամ: