«Ադրբեջանը պէտք է հաշտւի Լեռնային Ղարաբաղի անկախութեան հետ»
«Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգաւորման հարցով զբաղւում է ԵԱՀԿ Միսկի խումբը և Հայաստանը նշեալ ձևաչափը փոխելու անհրաժեշտութիւն չեն տեսնում: Եթէ Ադրբեջանն առաջարկում է ԼՂ հիմնախնդիրը տեղափոխել ՆԱՏՕ-ի ԽՎ, պէտք է ասեմ, որ դա, մեղմ ասած, ընկալելի չէ»,- այս մասին Aysor-ի հետ զրոյցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խորհրդի անդամ Սամւէլ Նիկոյեանը:
Նշենք, որ նախօրէին Ադրբեջանի Միլի մէջլիսի փոխնախագահ Զիյաֆետ Ասկերովը հանդէս է եկել յայտարարութեամբ, որում նշել է, որ ՆԱՏՕ ԽՎ-ը պէտք է իր վերաբերմունքը յայտնի ԼՂ հիմնախնդրի վերաբերեալ: Եւ ընդհանրապէս, Ադրբեջանում Մինսկի խմբի գործունեութեան վերաբերեալ դժգոհութիւններ արտայայտող գործիչները գնալով շատանում են, ընդ որում, տարաբնոյթ յայտարարութիւններ հնչեցին նաև անձամբ Իլհամ Ալիևի շուրթերց:
«Յոյսը դնել ՆԱՏՕ-ի ԽՎ-ի առաջարկած լուծումների վրայ` ուղղակի անընդունելի է, հարցը տեղափոխել պառլամենատական հարթութիւն` ծիծաղելի: Մեզ համար այնպիսի այլընտրանք չկայ, ինչպիսին ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափն է: Եւ դա, ի դէպ, միայն մենք չէ, որ նշում ենք, այդ մասին բազմիցս յայտարարել է և´ ԱՄՆ-ը, և´ ԵՄ-ն, և´ Ռուսաստանը: Բոլորն էլ նշում են, որ ԵԱՀԿ միակ կառոյցն է, որը մասնագիտացւած և իրաւասու է նման կոնֆլիկտների լուծման համար»,- ասաց Ս. Նիկոյեանը:
«Ես հասկանում եմ Ադրբեջանցիների նպատակը` Խորհրդարանական վեհաժողովը էմոցիոնալ, ոչ պրոֆեսիոնալ հարթութիւն է, որտեղ պատգամաւորների մեծ մասն ընդհանրապէս ծանօթ չեն հիմնախնդրի բուն էութեանը: Դա նրանց միայն լոբբինգ անելու հնարաւորութիւն է ընձեռելու: Ադրբեջանն, ուղղակի, ինչ-որ փրփուրներից է կախւում»,- նշեց քաղաքական գործիչը:
Այնուհետև Ս. Նիկոյեանն ասաց. «ԱՄՆ-ը և Ֆրանսիան այն երկրներն են, որոնք ճանաչեցին Կոսովոյի անկախութիւնը: Թող ադրբեջանցիները փորձեն բացատրել, թէ ի՞նչ տարբերութիւն կայ ԼՂ հիմնահարցի և Կոսովոյի խնդրի միջև: Թող բացատրէն, թէ ինչո՞ւ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի նման երկրները ԼՂ հարցում պէտք է այլ դիրքորոշում որդեգրեն: Կամ Ռուսաստանը ճանաչել է Աբխազիայի և Հարւային Օսիայի անկախութիւնը, թող բացատրեն, թէ ինչո՞ւ Ղարաբաղեան հարցում այլ դիրքորոշում պիտի լինի: Ու եթէ նրանք այդ ամէնը փորձեն մտածել, նրանք կը հասկանան, որ այն, ինչ իրենք են այս տարիների ընթացքում երազել, հեռու է իրականութիւնից: Ադրբեջանը պէտք է հաշտւի Լեռնային Ղարաբաղի անկախութեան հետ: Որքան շուտ նրանք համակերպւեն այդ գաղափարի հետ, այդքան շուտ տարածաշրջանում խաղաղութիւն կը հաստատւի»:

Aysor.am
0 Պատգամ:
Post a Comment