15 միլիոն դրամ է նախատեսւած Էրեբունիի միջնաբերդի վերականգնման համար
Կարմիր բլուրը և Շենգավիթը համարւում են Էրեբունի պատմա-հնագիտական արգելոց-թանգարանի մասնաճիւղերը, Երևանի սահմանների մեջ ընդգրկում է մօտ 100 հա տարածք` դիմակայելով քաղաքաշինական և այլ մարտահրաւէրների:
Այսօր այս մասին լրագրողներին տեղեկացրեց «Էրեբունի» պատմա-հնագիտական արգելոց-թանգարանի տնօրէն Գագիկ Գիւրջեանը;
«Այս երեք հնավայրերը ձևաւորւել են 1968 թւականին: Նախկին Խորհրդային պետութեան մէջ այդ ժամանակաշրջանի միակ հնագիտական յուշարձանն էր, և չեմ յիշում, որ այդ ժամանակաշրջանի յուշարձանը փորձ արւէր վերականգնել, ինչպէս վերականգնւեց Էրեբունին»,- նշեց Գագիկ Գիւրջեանը և յաւելեց, որ ժամանակին Էրեբունու տարածքը ցանկապատւած էր, սակայն «մութ տարիներին» այն քանդւեց, իսկ տարածքի ծառերը հատւեցին:
Բանախօսի տեղեկացմամբ` Էրեբունի թանգրան-արգելոցի վիճակը աւելի բարւօք է, քանի որ երեք հնավայրերի ղեկավարումը տեղի է ունենում Էրեբունիից, իսկ Կարմիր բլուրում և Շէնգավիթում վիճակը վատթարացել է, հաստիքները կրճատւել:
Ըստ նրա, հնավայրերի վերաբերեալ արդէն մեծ ուշադրութիւն կայ և’ Կառավարութեան, և’ Քաղաքապետարանի կողմից. այս տարի Մշակոյթի նախարարութիւնը 15 միլիոն դրամ է նախատեսել Էրեբունու միջնաբերդի որևէ հատւածի վերականգնման համար:
«Էրեբունիի պարագայում, արդէն ունենք ճարտարապետներ, որոնք ճարտարապետա–յատակագծային նախագիծն են նախապատրաստում, վերականգնելու, հիմնականում, միջնաբերդը, սակայն դրան զուգահեռ աշխատանքներ են նախատեսւում թանգարանի շէնքի համար»,- ընգդծեց Գագիկ Գիւրջեանը, և յաւելեց, որ Էրեբունու թանգարան-արգելոցի շէնքը չունի ո’չ ջեռուցում, ո’չ էլ օդափոխութեան համակարգ:

17.04.2010, 16:06
Aysor.am
Aysor.am
0 Պատգամ:
Post a Comment