Արկադի Տէր-Թադէոսեան.–
Հայկական բանակի մարտունակութեան մասին խօսում է անգամ Թուրքիան
14:07 / 08.04.2010
«Խօսելով մեր բանակի մարտունակութեան մասին՝ չպէտք է ինքներս մեզ գովենք եւ թերագնահատենք ադրբեջանական բանակի դերը»,- Ապրիլի 8-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ յայտարարեց Ղարաբաղեան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տէր-Թադէոսեանը (Կոմանդոս)։

Անդրադառնալով երկու բանակների սպառազինութեան թեմային՝ Ղարաբաղեան ազատամարտի հերոսը նկատեց, որ թէպետ Ադրբեջանը միայն տանկեր ձեռք բերելու համար վերջին ժամանակներս աւելի քան 40 միլիոն դոլար է ծախսել, սակայն այլ հարց է, թէ որքանո՞վ է նա ընդունակ պէտք եղած ժամանակ գործածել ձեռք բերւած նոր տեխնիկան. «Փոխարէնը հայերն ի ծնէ սիրում են զէնքը եւ մարտի ժամանակ կարողանում են տիրապետել դրան»,- համոզմունք յայտնեց Արկադի Տէր-Թադէոսեանը՝ նոյն ընդունակութիւնները չվերագրելով ադրբեջանցիներին։
Նրա խօսքով, թէ՛ հայկական, եւ թէ՛ ադրբեջանական բանակներում բազմաթիւ խնդիրներ կան, սակայն եթէ մեր բանակում դրանք տարէցտարի հարթւում են, ապա նոյնը չի կարելի ասել մեր հակառակորդի բանակի մասին։
Նրա խօսքով, այն միատարր չէ, եւ բնական է, որ ադրբեջանական բանակում ծառայող թալիշները կամ լեզգիները Ադրբեջանի համար չեն մարտնչի նոյն ոգով, որով հայրենիքի համար կարող են մարտնչել միատարր հայ բանակի հայ զինւորները։
Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment