Թուրքիան հանդուրժողականութեան եւ մարդասիրութեան հարցում պէտք է օրինակ վերցնի Սերբիայից
14:45 / 03.04.2010
Սերբիայի խորհրդարանի կողմից ընդունւած բանաձեւը, որ դատապարտում է 1995թ.-ին բոսնիացի մահմեդականների զանգւածային սպանութիւնները Սրեբրենիցայում, իրական հանդուրժողականութեան եւ մարդասիրութեան վկայութիւն է, որ բնորոշ է եւրոպական պետութիւններին, NEWS.am-ի թղթակցի հետ զրոյցում նշել է Հանրապետական կուսակցութեան խմբակցութեան քարտուղար Էդւարդ Շարմազանովը:
«Թուրքիան, որ ձգտում է դէպի եւրոպական ընտանիք եւ փորձում է ապացուցել իր պատկանելութիւնը եւրոպական ռասային, պէտք է օրինակ վերցնի Սերբիայից եւ ներողութիւն խնդրի հայերից 20-րդ դարասկզբին կատարած չարագործութիւնների համար, դա կը լինի Թուրքիայի ձգտումների անկեղծութեան ապացոյց»,- նկատել է պատգամաւորը՝ յաւելելով, որ Թուրքիայի համար, բացի Սերբիայից, ընդօրինակելու եւս մէկ օրինակ կայ՝ Գերմանիան, որ ճանաչեց Հոլոքոստն ու ներողութիւն խնդրեց հրէաներից:
Նշենք, որ մարտի 31-ին Սերբիայի խորհրդարանը բանաձեւ ընդունեց՝ դատապարտելով Սրեբրենիցայում մահմեդականների սպանութիւնները:

NEWS.am
0 Պատգամ:
Post a Comment