Դաութօղլուն եւրոպացիներին համոզում է, թէ թուրքերը հայերի հետ դարերով խաղաղութեան մէջ ենք ապրել
12:15 / 03.04.2010
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դաւութօղլուն հարցազրոյց է տւել իտալական L'Espresso պարբերականին՝ անդրադառնալով 1915-ի իրադարձութիւնների (Հայոց Ցեղասպանութեան) հետ կապւած խորհրդարանական որոշումներին` նշելով, որ խորհրդարանները պատմութիւն գրելու համար յարմար վայր չեն: «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ յարաբերութիւնների կարգաւորումը վաղուց է սկսւել: Դա լաւ լուր է, այնպէս չէ՞: Իսկ խորհրդարանների նման որոշումները լուծում կտա՞ն հակամարտութիւններին, թէ՞արգելք կստեղծեն: Չպէտք է մոռանալ, որ հայերի հետ միասին դարերով խաղաղութեան մէջ ենք ապրել: Դա շարունակելն է մեր նպատակը»,- նշել է Դաւութօղլուն:
Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը անդրադարձել է նաեւ հայկական հարցի վերաբերեալ ԱՄՆ-ի եւ Շւէդիայի ընդունած որոշումներին` ասելով. «Խորհրդարանները պատմութիւն գրելու համար յարմար հաստատութիւն չեն: Սա ես ասում եմ ոչ թէ որպէս նախարար, այլ որպէս մտաւորական: Այն մարդկանց համար, ովքեր մեր մէջ չեն, դժւար է հասկանալը, որ այն ժամանակ Օսմանեան կայսրութիւնը տարբեր կողմերից ենթարկւել է յարձակումների»,- ամփոփել է Ահմեդ Դաւութօղլուն:

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment