Քրիստոնէական աշխարհը տօնում է Փրկչի Յարութեան տօնը


11:12 / 03.04.2010
Այս տարի ապրիլի 4-ին Հայ Առաքելական եկեղեցին տօնում է Յիսուս Քրիստոսի հրաշափառ Յարութեան տօնը:
Յիսուս Քրիստոսի հրաշափառ Յարութեան տօնը կոչւում է նաեւ Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից եւ վերադարձ առ Աստւած: Զատիկը թէ Հին, եւ թէ Նոր Կտակարաններում համարւում է 5 տաղաւար տօներից մէկը: Յիսուս Քրիստոսի խաչելութիւնից եւ մահից յետոյ` երեկոյեան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից եւ դրեցին վիմափոր գերեզմանի մէջ, փակելով մեծ քարով: Երեք օր յետոյ` կիրակի առաւօտեան, իւղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Յակոբի մայր Մարիամը եւ Սողոմեն, գնացին գերեզման անուշաբոյր իւղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացւած է, իսկ գերեզմանը` թափուր:
Յարութեան լուրը կանայք աւետում են առաքեալներին, որից յետոյ Յիսուսը երեւում է նրանց: Քրիստոսի Յարութիւնը դարձաւ քրիստոնէական վարդապետութեան եւ հաւատի հիմքը: «Եթէ մեռելների յարութիւն չկայ, ապա եւ Քրիստոս յարութիւն չի առել: Եւ եթէ Քրիստոս Յարութիւն չի առել, իզուր է մեր քարոզութիւնը, իզուր է եւ ձեր հաւատը» (Ա Կորնթ. 15:13-14):Յիսուս Քրիստոսի հրաշափառ Յարութեան` Սբ.Զատկից սկսած յիսուն օրերը մինչեւ Հոգեգալուստ (Պենտեկոստէ) Հայ Առաքելական Եկեղեցում կոչւում են Յինունք կամ Յինանց շրջան՝ նւիրւած Տիրոջ Յարութեան եւ Յամբարձման խորհրդին: Համաձայն եկեղեցու կանոնների` բոլոր յիսուն օրերն ուտիք են, այսինքն` այս շրջանում չկան պահոց օրեր եւ թոյլատրելի են բոլոր կերակրատեսակները:

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: