Սէյրան Օհանեան.–Ադրբեջանցի դիպուկահարներին մենք հակազդում ենք մեր դիպուկահարներով
22:02 • 10.04.10
«Ադրբեջանցի դիպուկահարներին մենք կարող ենք հակազդել մեր դիպուկահարներով, ինչն էլ մշտապէս կատարում ենք»,- այսօր Ստեփանակերտում յայտարարեց ՀՀ պաշտպանութեան նախարար Սէյրան Օհանեանը:
Նա նշեց, որ Արցախի պաշտպանութեան բանակի և Հայաստանի զինւած ուժերի ստորաբաժանումները միայն պատասխանում են ադրբեջանցի դիպուկահարների կրակին:
«Իմ կողմից կայ յստակ հրահանգ` չպատասխանել անկանոն կրակահերթերին` հէնց այնպէս փամփուշտ չվատնել»,- ասաց Սէյրան Օհանեանը` յաւելելով, որ ադրբեջանցի դիպուկահարները լուրջ պատասխան են ստանում: Ըստ նախարարի` վերջին շրջանում շփման գծում կրակոցները շատացել են, ինչը պայմանաւորւած է Ադրբեջանի որոշ զօրամիաւորումների և ստորաբաժանումների հերթափոխով. նոր եկած ստորաբաժանումները բնազդով փորձում են աւելի շատ կրակել, որպէսզի ցոյց տան, որ իրենք տեղում են: Սէհրան Օհանեանը նշեց, որ այսօր հայկական բանակի մարտունակութիւնը բարձր մակարդակի վրայ է, և այն ձևաւորւում է ոչ թէ զինծառայողների թւով, այլ բարձր ոգով և պատրաստւածութեամբ:
«Մենք ի վիճակի ենք ոչ միայն պաշտպանւել, այլև որոշակի կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել»,- ասաց նա:

Tert.am
0 Պատգամ:
Post a Comment