ՍՓԻՒՌՔԱՀԱՅԵՐԻՆ ՈՒԶՈՒՄ ԵՆ «ԿԼՊԵ՞Լ» ...
Վիրտուալ (مجازی) վաճառականները յոյս ունեն, որ իրենց թանկուկրակ ապրանքները սփիւռքահայերը կսպառեն՝ առանց գլխի ընկնելու դրանց շուկայական արժէքի մասին:
Փոքր ծաղկեփնջիկ, գինը՝ 53 հազար 700 դրամ:Տորթ, 50x60 սմ, գինը՝ 86 700 դրամ կամ $229.36:Հարազատի գերեզմանին մոմ վառել, գինը՝ պայմանագրային:Այս գնացուցակը զետեղւած է հայկական ինտերնետային կայքերից մէկում՝ www.netshop.am-ում:
Փոքր ծաղկեփնջիկ, գինը՝ 53 հազար 700 դրամ:Տորթ, 50x60 սմ, գինը՝ 86 700 դրամ կամ $229.36:Հարազատի գերեզմանին մոմ վառել, գինը՝ պայմանագրային:Այս գնացուցակը զետեղւած է հայկական ինտերնետային կայքերից մէկում՝ www.netshop.am-ում:

Այդ կայքը ինտերնետային մի հսկայական խանութ է, որտեղ վիրտուալ ճանապարհով վաճառւում են տարբեր ապրանքներ ու առաջարկւում զանազան ծառայութիւններ՝ սկսած ժէնգեալով հացի առաքումից մինչեւ հեռուստացոյցների ու տեսախցիկների վերանորոգում, ալեհաւաքների տեղադրում, անգլերէն-ռուսերէն տեքստերի թարգմանութիւն եւ նոյնիսկ հարազատների գերեզմաններին վճարովի այցելութիւն:
Իհարկէ, շատ ուրախալի է, որ, ինչպէս բոլոր զարգացած երկրներում, Հայաստանում նոյնպէս սկսել են ինտերնետի միջոցով ապրանքներ վաճառել ու քաղաքակիրթ ճանապարհով առաքել աշխարհի 180 երկրներ, սակայն երբ ուշադրութիւն ես դարձնում առաջարկւող ապրանքների գնացուցակին՝ պարզ է դառնում, որ կայքի հեղինակները կա՛մ սպառողներին լրիւ ապուշի տեղ են դրել եւ ուզում են անգամ քրջուփալասը ոսկու գնով վաճառել, կա՛մ բացարձակ տեղեկացւած չեն Հայաստանում գործող շուկայական գներին եւ որոշել են ուղղակի գին «կրակել»:
Հասկանալի է, որ այդ կայքը ստեղծւած է հիմնականում սփիւռքահայերի կամ արտասահմանցիների համար, եւ գներն էլ սահմանւել են նրանց մասշտաբներով, սակայն երբ առաջարկւում են Հայաստանը խորհրդանշող այնպիսի ապրանքներ, որոնք չեն կարող չազդել հայրենիքը կարօտած մարդկանց վրայ եւ դրանց համար առաջարկւում է անհեթեթ բարձր գին՝ դա աւելի շատ ոչ թէ սովորական բիզնէս է յիշեցնում, այլ վիրտուալ խաբէութիւն:

Կայքում առաջարկւում է Ջիվան Գասպարեանի օգտագործած դուդուկը, որն է՝ «վերնիսաժային» սովորական դուդուկ՝ ծիրանի եւ տանձի ծառից պատրաստւած, յուշանւէր՝ հայկական նուռ, նոյնիսկ առաջարկւում է պայմանագրային գնով աւանդական «կարմիր խնձորի» զամբիւղ պատրաստել ու առաքել հարսի ծնողների տուն՝ դարձեալ պայմանագրային գնով՝ կախւած մրգերի քանակից, կոնեակի ու կոնֆետեղէնի որակից: Ընդ որում, առաջարկւող «կարմիր խնձորի» զամբիւղի լուսանկարում պարզ երեւում է, որ խնձորի փոխարէն զամբիւղը կապել են կարմիր տանձով ու կարմիր խաղողով: Ընդհանրապէս, կայքում առաջարկւող ապրանքների գնացուցակը տարակուսանք է առաջացնում. հետաքրքիր է՝ այդ գործարար-վաճառականները գնային ի՞նչ քաղաքականութեամբ են առաջնորդւում ու որտեղից են վերցնում իրենց ապրանքների գները, քանի որ դրանք ապրանքի ինքնարժէքից տասնապատիկ թանկ են: Ընդ որում՝ ապրանքի առաքման համար առանձին գումար է պէտք վճարել՝ կախւած հեռաւորութիւնից ու պատւիրւած ապրանքի մեծութիւնից:
Այն դէպքում, երբ մայրաքաղաքի ամէնաթանկ ու հեղինակաւոր ծաղկի սրահներում սովորական կարմիր կակաչը վաճառւում է 300-350 դրամով, կայքում այն ներկայացւած է 1100 դրամ՝ գումարած 500 դրամ՝ Երեւան քաղաքում առաքման համար: 22x15 սմ-անոց չափսով կոնֆէտի համար նախատեսւած կերամիկայից փոքրիկ ամանը, որը սրանից 10 տարի առաջ էր նորաձեւ համարւում, իսկ հիմա անգամ «Փեթակում» պարզապէս «թափւած» է ջրի գնով՝ կայքում ներկայացւում է որպէս արւեստի իսկական գործ ու վաճառւում 11 900 դրամով: Հետաքրքիր են կոսմետիկաների գները: Այդ բաժնում ներկայացւած են «Օրիֆլեյմի» արտադրանքները՝ անհամեմատ բարձր գներով, քան դրանք առաջարկւում են ընկերութեան ամսագրերի ամենաթանկ գնացուցակով: 6 հազար դրամանոց օծանելիքները կայքում վաճառւում են 11-12 հազարով:Ուշագրաւ են յատկապէս ակնյայտօրէն սփիւռքահայերին ուղղւած ու նրանց զգացմունքների նուրբ լարերին դիպչող առաջարկները: Խօսքը մասնաւորապէս հայրենիքում թողած գերեզմաններ այցելելու, մեռած հարազատի հոգու համար աղօթելու, մոմ վառելու ծառայութեան մասին է. «Եթէ դուք ժամանակ չունէք կամ պարզապէս շատ հեռու էք գտնւում հայրենիքից եւ այդ պատճառով չէք կարողանում այցելել ձեր հարազատների շիրիմներին, բայց մեղքի զգացումը ձեզ հանգիստ չի տալիս, մենք կարող ենք ձեր փոխարէն այցելել, հոգ տանել ձեր հարազատի գերեզմանի մասին, մաքրել այն, ծաղիկներ դնել կամ մոմ վառել հանգուցեալի հոգու հանգստութեան համար»: Այս ծառայութեան գինը պայմանագրային է, իսկ եթէ միանգամից մի քանի գերեզմանի համար «պատւէր տան», ապա կլինէն զեղչեր: Ցնցող են յատկապէս տորթերի գները: Պարզ է, որ հայրենիքից հեռու գտնւողները չեն խնայի 40-50 հազար դրամը՝ Հայաստանի իրենց բարեկամին անակնկալ տորթ նւիրելու համար, մանաւանդ որ, նրանք բացարձակ տեղեակ չեն Հայաստանում ձւի եւ ալիւրի գներին, որ մոտաւոր պատկերացում կազմեն տորթերի շուկայական արժէքի մասին: Կայքի հեղինակները դրա վրայ էլ «խաղում» են: Տեսնելով առաջարկւող տորթի լուսանկարը, չափսը եւ դրա համար առաջարկւող գինը՝ կարելի է կարծել, թէ տորթի մէջ ոսկու ձուլակտորներ են դրել եւ արանքներում էլ ադամանդներ են շարել, մինչդեռ, ծանօթանալով բաղադրութեանը, պարզ է դառնում, որ այն սովորական բեզէից պատրաստւած 4000-5000 դրամանոց տորթերից է, որը վաճառւում է 30-40 հազար դրամով: Ընդ որում, կայքի հեղինակները, հրաւիրելով սպառողների ուշադրութիւնը՝ զգուշացնում են, որ «Հայաստանում սննդամթերքի գնաճի պատճառով տորթերի արժէքը 15%-ով թանկացել է», փաստօրէն, իրական գները ներկայացւածից դեռ 15% էլ բարձր են: Ամէնաթանկ սուպերմարկէտից գնելով 3 տանձ, 2 նարինջ, 4 խնձոր եւ 1 անանաս՝ կը վճարես առաւելագոյնը 20 հազար դրամ, մինչդեռ այդքան միրգը կայքում առաջարկւում է «աննախադէպ ցածր գնով»՝ 69 200 դրամով:Տնտեսական մրցակցութեան պաշտպանութեան յանձնաժողովը տուգանում է այն տնտեսվարողներին, որոնք սպառողների հաշւին գերշահոյթներ են ստանում ու որոշում են ինքնարժէքից անհամեմատ բարձր գնով վաճառել իրենց արտադրանքը: Տւեալ դէպքում գործ ունենք վերավաճառողների հետ, իսկ վերավաճառողների շուկան, որպէս կանոն, դուրս է հարկային դաշտից ու պետական վերահսկողութիւնից:
0 Պատգամ:
Post a Comment