Ադրբեջանի նախագահը վերջերս չի էլ ուզում լսել Լեռնային Ղարաբաղի անկախութեան մասին
11:26 / 09.04.2010
Լեռնային Ղարաբաղի անկախութիւնն անգամ քննարկման առարկայ չէ, իսկ Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման միջնորդների առաջարկներում նման անկախութիւն տալու մեխանիզմ չկայ:
Այդ մասին յայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ դասախօսութեամբ հանդէս գալով Էստոնիայի արտաքին գործերի նախարարութիւնում:
«Շատ դէպքերում հայերը յղում են անում ինքնորոշման իրաւունքի վրայ: Իհարկէ դա միջազգային իրաւունքների կարեւոր սկզբունք է: Սակայն հայերն արդէն ինքնորոշւել են, ունեն անկախ հայկական պետութիւն: Եթէ հետեւենք այդ տրամաբանութեանը, ստացւում է, որ հայերը կարող են ինքնորոշւել ցանկացած տեղում, որտեղ ապրում են: Այդ դէպքում որքան հայկական պետութիւններ կառաջանան»,- յայտարարել է Ալիեւը:
Նրա խօսքով, Ադրբեջանը երբէք չի համաձայնւի դրա հետ. «Որքան շուտ հայկական կողմը հասկանայ դա, այնքան աւելի լաւ կը լինի ե՛ւ մեր, ե՛ւ նրանց համար: Այդ կերպ, հարցը շուտափոյթ լուծում կստանայ: Իսկ յետոյ Կովկասում խաղաղութիւն կհաստատւի»:
«Նրանք, ովքեր ներկայումս ապրում են Լեռնային Ղարաբաղում, եւ ադրբեջանցիները, որ միանշանակ կը վերադառնան այնտեղ, պէտք է ապրեն անվտանգութեան երաշխիքներով ինքնիշխան ադրբեջանական պետութեան սահմաններում, ինքնավարութեան այն լայն կարգավիճակով, որ այսօր կայ աշխարհում: Այդ դիրքորոշումը լիովին համապատասխանում է միջազգային իրաւունքի նորմերին: Այդ դիրքորոշումը արտացոլում է նաեւ միջնորդների գործունէութիւնը եւ, ըստ էութեան, նրանց ներկայացրած առաջարկները»,- նկատել է Ադրբեջանի նախագահը:
Նա յոյս է յայտնել, որ առաջիկայում գործնական քայլեր կարւեն միջնորդների գործունէութեան մէջ: «Մասնաւորապէս՝ այժմ հերթը Հայաստանինն է, ընդունո՞ւմ են նրանք վերջին առաջարկները, թէ՞ ոչ: Եթէ նրանք չեն ընդունում առաջարկները, այն ժամանակ բանակցութիւնների գործընթացը պէտք է վերանայւի եւ նոր փուլ սկսւի»:

NEWS.am
0 Պատգամ:
Post a Comment