Սփիւռքը չպէտք է համաձայնւի հանդիպել Թուրքիայի արտգործնախարարի հետ
«Թուրքիան փորձում է պառակտում մտցնել Սփիւռքի մէջ»
12:13 / 03.04.2010
Հայկական Սփիւռքը պէտք է զգոյշ լինի եւ չընկնի Թուրքիայի լարած հերթական թակարդը: NEWS.am-ի թղթակցի հետ զրոյցում նման կարծիք յայտնեց Լիբանանում հրատարակւող «Ազդակ» թերթի գլխաւոր խմբագիր Շահան Քանդահարեանը՝ մեկնաբանելով Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դաւութօղլուի յայտարարութիւնը՝ հայկական Սփիւռքի ներկայացուցիչների հետ հանդիպելու մտադրութեան մասին:
Նա ընդգծել է, որ Թուրքիան այդ կերպ փորձում է պառակտում մտցնել Սփիւռքի մէջ, ինչպէս նախապէս դա փորձում էր անել Հայաստանի եւ Սփիւռքի մէջ: «Հայկական Սփիւռքի տարբեր համայնքներ տարբեր կարծիքներ ունեն Հայ-թրքական գործընթացի վերաբերեալ, եւ Թուրքիայի ներկայացուցիչները, անցկացնելով այդ հանդիպումները, կը փորձեն օգտագործել այդ փաստը՝ հայերին իրար դէմ տրամադրելու համար»,- ասել է Քանդահարեանը: Այդ պատճառով էլ, ըստ նրա, հայ համայնքը պէտք է հրաժարւի հանդիպումներից, յատկապէս Հայոց Ցեղասպանութեան հերթական տարելիցի նախօրէին, քանի որ Անկարան փորձելու է հայերի հետ երկխօսութեան պատրանք ստեղծել, հերթական անգամ հարմար առիթ ստեղծելու նրանց համար, ովքեր չեն ցանկանում ճանաչել Ցեղասպանութիւնը կամ արտասանել այդ բառը:
Նա նշել է, որ Դաւութօղլուի յայտարարութիւնը՝ Սփիւռքի հետ հանդիպելու մտադրութեան մասին, պէտք է դիտարկել միայն Անկարայի վարած քաղաքականութեան համատեքստում: «Անկարան մահակի եւ քաղցրաբլիթի քաղաքականութիւն է վարում՝ յստակ տարանջատելով դերերը՝ Էրդողանը հանդէս է գալիս սպառնալիքներով եւ կոշտ յայտարարութիւնները, Դաւութօղլուն հումանիստի պատրանք է ստեղծում»,- ասել է Քանդահարեանը՝ ընդգծելով, որ դա աւելին չէ, քան հայերի հետ խաղը:
Նշենք, որ օրերս Դաւութօղլուն նշել էր, թէ մտադիր է հանդիպել հայկական Սփիւռքի ներկայացուցիչների հետ:

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment