Թուրքիան չի կարող շանտաժի քաղաքականութիւնը շարունակելով՝ հայկական Սփիւռքի հետ երկխօսութեան յայտարութիւններ անել
«Հայաստանի եւ Սփիւռքի միջեւ սեպ խրելու Թուրքիայի քաղաքականութիւնը յաջողություն չի ունենայ»



11:05 / 03.04.2010
Թուրքիան չի կարող շանտաժի քաղաքականութիւնը շարունակելով՝ հայկական Սփիւռքի հետ երկխօսութեան յայտարութիւններ անել։
Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրոյցում նշեց ՀՅԴ Հայ Դատի եւ քաղաքական հարցերի Ռուսաստանի գրասենեակի ղեկավար Եուրի Նավոյեանը՝ աւելացնելով, որ Հայաստանի նկատմամբ Թուրքիայի վարած ապակառուցողական ռազմավարութեան մէջ որեւէ փոփոխութիւն չի նկատւում, որը մի փոքր վստահութիւն կարող էր ներշնչել, եւ նման պայմաններում երկխօսութեան մասին Թուրքիայի արտգործնախարար Դաւութօղլուի կատարած յայտարարութիւնները անիմաստ են, եւ այլ նպատակներ են հետապնդում։
«Թուրքերը կրկին փորձում են խորամանկել, եւ Ցեղասպանութեան 95-րդ տարելիցի նախօրէին միջազգային հանրութեանը փորձել համոզել, որ փորձում են երկխօսել Սփիւռքի հետ, որ թուրքերը փորձում են հայերի հետ քննարկումներ ձեռնարկել»,- ասաց Ռուսաստանի Հայ Դատի գրասենեակի ղեկավարը՝ նկատելով, որ թրքական դիւանագիտութիւնը այժմ փորձում է մի բան ապացուցել, որ Հայաստանում ապրող հայերի եւ սփիւռքահայերի կարծիքները իրարարմերժ են։
«Հայաստանի եւ Սփիւռքի միջեւ սեպ խրելու Թուրքիայի քաղաքականութիւնը յաջողություն չի ունենայ, որովհետեւ ոչ մի հայ իր ազգային շահերից չի հրաժարւի, իսկ թուրքերը ցանկանում են, որ Հայ ժողովուրդը մոռանայ Ցեղասպանութիւնը եւ վերադարձնի ազատագրած Ղարաբաղը»,- ասաց Նավոյեանը՝ ընդգծելով, որ Եւրամիութեան անդամ Կիպրոսի հիւսիսային հատւածը բռնագրաւած Թուրքիան ոչ մի բարոյական իրաւունք չունի պահանջելու, որ Հայաստանը ազատագրւած տարածքներից զօրքերը դուրս բերի։
Ռուսաստանի Հայ Դատի գրասենեակի ղեկավարի խօսքով, Թուրքիայի հետ երկխօսութեան հնարաւորութիւն կստեղծւի, երբ այդ երկրի իշխանութիւնները ընդունեն Հայոց Ցեղասպանութիւնը, վերացնեն Հայաստանի ապօրինի շրջափակումը եւ Լեռնային Ղարաբաղի հարցում անկողմնակալ դիրքորոշում որդեգրեն։


Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: