Ջիվան Գասպարեանն արժանացել է ԱՊՀ «Համագործակցութեան Աստղեր»-ի մրցանակի
14:12 • 10.04.10
Յայտնի դուդուկահար Ջիվան Գասպարեանը դարձել է ԱՊՀ «Համագործակցութեան Աստղեր» միջազգային մրցոյթի դափնեկիր։
Այս մրցանակը շնորհւում է ազգային երաժշտական ժառանգութեան պահպանման և զարգացման, ինչպէս նաև համաշխարհային երաժշտական մշակոյթում ներդրում կատարելու համար։ Այս մասին հաղորդում է izvestia.ru-ն։
Յայտնի է, որ «Համագործակցութեան Աստղեր» մրցոյթի դափնեկիր են դարձել 12 ներկայացուցիչներ ԱՊՀ անդամ երկրներից՝ Հայաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Տաջիկստանից, Ադրբեջանից, Ղազախստանից և Ղրղըզստանից։
Յաւելենք, որ մրցանակը շնորհւում է երեք անւանակարգերում՝ գիտութեան և կրթութեան, մշակոյթի և արւեստի ոլորտներում ձեռքբերումների, ինչպէս նաև մարդասիրական գործունէութեան համար։
Նշենք, որ «Համագործակցութեան Աստղեր» մրցանակաբաշխութիւնն անցկացւում է 2008թ.։ Այն ներառում է դրամական պարգև, դիպլոմ, մրցանակի դափնեկրի պատւաւոր նշան և վկայական։ Երեք վերոնշեալ անւանակարգերում շնորհւում է երեքական մրցանակ, որոնցից իւրաքանչիւրի դրամական պարգևը կազմում է 2 միլիոն ռուբլի:

Tert.am
0 Պատգամ:
Post a Comment