Էրդողանը Ղարաբաղեան նախապայմանը փոխարինեց Աղդամով և Ֆիզուլիով.
«Պարզ է դառնում, որ ապրիլ–քսանչորսեան ճգնաժամը կարծես յաղթահարւած է... »
14:34 • 16.04.10
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից մինչև այս Հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորման համար առաջ քաշւող Ղարաբաղեան նախապայմանը փոխարինւեց Աղդամով և Ֆիզուլիուվ:
Այս մասին է գրում թուրքական HaberTurk-ը` անդրադառնալով Վաշինգտոնում Միջուկային անվտանգութեան գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցած հանդիպումներից յետոյ Անկարայում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արած յայտարարութիւններին:
«Միացեալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի հետ Վաշինգտոնում կայացած երկկողմ հանդիպումների մանրամասներն աստիճանաբար ջրի երես են դուրս գալիս: Երեք երկրներում հնչող յայտարարութիւններին նայելով՝ պարզ է դառնում, որ ապրիլքսանչորսեան ճգնաժամը կարծես յաղթահարւած է... »,- գրում է HaberTurk-ը` աւելացնելով.
«Իսկ ինչպէս երևում է Թուրքիայի վարչապետի երէկւայ յայտարարութիւնից, Թայիփ Էրդողանը հրաժարւեց իր իսկ կողմից մինչև հիմա առաջ քաշւող ղարաբաղեան նախապայմանից և սահմանափակւեց միայն Աղդամ և Ֆիզուլի շրջաններով: Իսկ եթէ Հայաստանը համաձայնի դուրս գալ այդ երկու շրջաններից, Անկարայի իշխանութիւնները կը կարողանա՞ն արդեօք արագացնել արձանագրային գործընթացը խորհրդարանում»:

Այս հարցադրումից յետոյ թուրքական պարբերականը գրում է, որ ներկայ պահին բացարձակապէս հնարաւոր չէ Հայ-թրքական արձանագրութիւնները բերել Թուրքիայի Ազգային մեծ ժողովի օրակարգ: Իսկ բերւելու դէպքում դրանք ուղղակի կձախողւեն:
Նախ, ըստ HaberTurk-ի, մայիսի առաջին շաբաթւայ ընթացքում թրքական խորհրդարանը քննարկելու է Սահմանադրական փոփոխութիւնների օրէնսդրական փաթեթը:

Երկրորդ` արձանագրութիւնների առնչութեամբ աճում է հակազդեցութիւնը Թուրքիայի «Արդարութիւն և զարգացում» իշխող կուսակցութեանը, ընդ որում, Թայիփ Էրդողանի որոշ կուսակիցներ հարցի առնչութեամբ նոյնպէս տարակարծութիւններ ունեն կուսակցական վերնախաւի հետ: Բացի այդ, Սահմանադրական բարեփոխումների օրէնսդրական փաթեթի ձախողման դէպքում իշխանութիւնները գնալու են համաժողովրդական հանրաքւէի անցկացման: Այնպէս որ, գործընթացը կարող է շատ երկար տևել:
Սակայն HaberTurk-ը, միևնոյն ժամանակ, նշում է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև մեկնարկած յարաբերութիւնների կարգաւորման գործընթացը չի խափանւել և ներկայում այն կարող է ուղեկցւել թրքական իշխանութիւնների կողմից իրականացւելիք որոշ խորհրդանշական քայլերով:
«Ըստ էութեան, Հայաստանն Ադրբեջանի հետ բանակցութիւններում համաձայնել է դուրս գալ այդ երկու շրջաններից: Սակայն առայժմ յայտնի չէ, թէ երբ է Երևանը պատրաստւում դա անել, կամ ինչպիսին կլինի Ադրբեջանի արձագանքն Անկարայի այս նոր դիրքորոշմանը: Հակառակ սրան` ամէն ինչ վերջացած չէ: Վաշինգտոնում Սարգսեան-Էրդողան հանդիպման ժամանակ պայմանաւորւածութիւն ձեռք բերւեց և արտգործնախարարներին հրահանգւեց զարգացնել նոր դիրքորոշումը... Հնարաւոր է` իրականացւեն այնպիսի քայլեր, ինչպիսիք են, օրինակ, առանց այցագրի մեկօրեայ այցելութիւնների, սահմանային առևտրի թոյլտւութիւն և այլն... Եւս մէկ ապրիլի 24 նման ձևով կը յաղթահարւի: Սակայն այս ամէնը ինչքանով կնպաստի խնդրի վերջնական կարգաւորմանը, յայտնի չէ...»,- եզրափակում է HaberTurk-ը:

Tert.am
0 Պատգամ:
Post a Comment