Մուրադ Մերջան.–
Անհրաժեշտ է մեր գիտակցութիւնը ազատել թշնամութիւն հասկացողութիւնից !!!
15:49 / 16.04.2010
Թուրքիայի խորհրդարանի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի նախագահ Մուրադ Մերջանը թուրքական TV8 հեռուստաընկերութեանը տւած հարցազրոյցում նշել է, որ տարբերութիւն չկայ՝ ստորագրւած Հայ-թրքական արձանագրութիւնները յետ կը կանչւեն խորհրդարանից, թէ կը մնան իր սենեակի պահարանի դարակում:
Մերջանը, անդրադառնալով Հայաստանի Սահմանադրական դատարանի յայտնի որոշմանը եւ Ղարաբաղի խնդիրը որպէս նախապայման լինել-չլինելու հետ կապւած խօսակցութիւններին` ասել է. «Եթէ երկու երկրների միջեւ ստորագրւած արձանագրութիւնների հետ կապւած որեւէ անհամաձայնութիւն է տեղի ունենում, այդ պարագայում խնդիրները լուծւում են ըստ միջազգային իրաւունքի: Այդ պարագայում ես գտնում եմ, որ Հայաստանի ՍԴ-ի որոշումը այնքան էլ կարեւորութիւն չունի»:
Ըստ Մուրադ Մերջանի` կառավարութեան կողմից ստորագրւած արձանագրութիւնները այլ բան են, խորհրդարանի կողմից դրանց վաւերացվելը՝ այլ բան: «Հայ-թրքական արձանագրութիւնների ստորագրումը կախւած է եղել կառավարութեան կամքից, իսկ դրանց վաւերացումը` խորհրդարանի: Թրքական խորհրդարանը ի վերջոյ ուշադրութիւն դարձնելու է Հայաստան-Ադրբեջան յարաբերութիւնների կարգաւորման զարգացումներին:
Սակայն ճիշտ չի լինի Հայաստանի հետ ունեցած մեր յարաբերութիւնները խզենք: Անհրաժեշտ է մեր գիտակցութիւնը ազատել թշնամութիւն հասկացողութիւնից: Պէտք չէ հակադրւել նաեւ արձանագրութիւններում Թուրքիայի օգտին առկայ կողմերին: Տարբերութիւն չկայ՝ ստորագրւած Հայ-թրքական արձանագրութիւնները յետ կը կանչւեն խորհրդարանից, թէ կը մնան իմ սենեակի պահարանի դարակում: Դարակում 1998-ից ստորագրւած մի շարք համաձայնագրեր կան, որոնք դեռեւս սպասում են վաւերացման»,-նշել է Մերջանը:
Հաղորդման ընթացքում թրքական խորհրդարանի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի նախագահը նաեւ անդրադարձել է ընդդիմութեան այն մեղադրանքներին, որ թրքական իշխանութիւնները արտաքին քաղաքականութիւնում անընդհատ զիջումների են գնում: «Ի՞նչ զիջման ենք գնացել: Ոչ մի զիջման մասին խօսք չի կարող լինել: Ո՛չ Կիպրոսի, ո՛չ Հայաստան-Ադրբեջանի կամ Եւրամիութեան հետ կապւած խնդիրներում նման բան չկայ»,-ամփոփել է Մուրադ Մերջանը:

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment