Աճուրդի է դրւել Մունկի ամէնաարժէքաւոր կտաւներից մէկը

10:13 • 10.04.10
Christie's աճուրդի տունը վաճառքի կը հանի Էդւարդ Մունկի «Պտղաբերութիւն» կտաւը, որն աշխարհահռչակ նկարչի՝ մասնաւոր հաւաքածուներում մնացած ամենաարժէքաւոր աշխատանքներից մէկն է։
Ենթադրւում է, որ կտաւը կը վաճառւի 25-35 միլիոն դոլարով։ Աճուրդը կանցկացւի Նիւ Եորքում մայիսի 4-ին։ Այս մասին հաղորդում է artdaily.org-ը։
1890-ականներին ստեղծւած կտաւը 1902թ. գնել է գերմանացի դոկտոր Մաքս Լինդը, ով նպաստել է Մունկի կարիէրայի վերելքին Գերմանիայում։ 1918թ. ի վեր կտաւը գտնւել է մասնաւոր հաւաքածուներում Սկանդինաւիայում, պարբերաբար ցուցադրութեան համար ժամանակաւորապէս տրամադրւել է եւրոպական և ամերիկեան թանգարաններին։
«Պտղաբերութիւն» կտաւը Մունկը վրձնել է իր կարիէրայի այն ժամանակաշրջանում, երբ սիրավէպ է ունեցել Օսլոյի հարուստ գինէգործի աղջկայ` Տուլա Լարսենի հետ։ Ենթադրւում է, որ հէնց նա էլ պատկերւած է կտաւում։ Չնայած բուռն սիրավէպին` 1902թ. զոյգը բաժանւում է։ Երբ Մունկը յայտարարում է բաժանւելու ցանկութեան մասին, Լարսենը փորձում է ինքնասպանութիւն գործել, նկարիչն էլ խլելով ատրճանակը` պատահմամբ կրակում է իր ձեռքի մատի վրայ։
Էդւարդ Մունկի վերջին կտաւը, որ հանւել է վաճառքի, «Վամպիրն է». 2008թ. նոյեմբերին այն վաճառւել է 38,1 միլիոն դոլարով։

Tert.am

0 Պատգամ: