Յունիսի 1–ը երեխաների պաշտպանութեան օրն է
09:41 • 01.06.101925թ. Շւէյցարիայում տեղի ունեցաւ Երեխաների բարեկեցութեան համաշխարհային կոնֆերանսը, որտեղ Յունիսի 1-ը ազդարարւեց որպէս երեխաների պաշտպանութեան միջազգային օր:
Երեխաների իրաւունքների պաշտպանութեանը վերաբերող բազմաթիւ միջազգային փաստաթղթեր են ստորագրւել, որոնց թւում են 1959թ. ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայի կողմից ընդունւած Երեխայի իրաւունքների հռչակագիրը և 1989թ. Երեխաների իրաւունքների մասին կոնւենցիան, որով ըստ էութեան երեխաները համարւեցին խոցելի յատուկ խումբ: Հայաստանը Երեխաների իրաւունքների մասին կոնվենցիան վաւերացրել է 1992թ., որից յետոյ 1996թ. ընդունւել է «Երեխայի իրաւունքների մասին» ՀՀ օրէնքը:
Այսօր երեխաների իրաւունքների պաշտպանութեան միջազգային օրւայ առիթով Երևանի քաղաքապետարանը և մի շարք վարչական շրջաններ կազմակերպում են մանկական տօն` մայրաքաղաքի տարբեր պուրակներում, մշակոյթի ու արւեստի կենտրոններում։
Գլխաւոր միջոցառումը տեղի կունենայ քաղաքապետարանի հարևանութեամբ գտնւող Մանկական զբօսայգում։ Տօնական տեսք ստացած զբօսայգին երեք մուտքերի մօտ ժամը 14-ից փոքրիկներին կդիմաւորի տօնական երաժշտութեամբ։ Այստեղ երեխաներին կսպասեն յայտնի հեքիաթների ու մուլտֆիլմերի սիրւած հերոսները, ովքեր կը զրուցեն, պատմութիւններ կպատմեն ու քաղցրաւենիք կը հիւրասիրեն երեխաներին։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնը։
Ժամը 15-ին կսկսւի տօնական համերգը, որին կմասնակցեն մանկական պարային համոյթներն ու երգչախմբերը, մայրաքաղաքի արւեստի ու երաժշտական դպրոցների սաները։ Մանուկների տօնը իրենց կատարումներով կը շնորհաւորեն նաև էստրադային աստղերը։ Տօնը կը եզրափակւի ցերեկային հրավառութեամբ։
Նոյն օրը ժամը 12-00-ին Երևան քաղաքի պատմութեան թանգարանում տեղի կունենայ տիկնիկների ցուցահանդէսի բացումը։ Ներկայացւելու են տարբեր ժամանակաշրջանների մասսայական արտադրութեան և հեղինակային ստեղծագործութիւններ համարւող մօտ 200 տիկնիկներ։ Առաջին հայկական կարպետահիւս տիկնիկների` «Նուրիների» կողքին կցուցադրւեն երեխաների մերօրեայ կուռք համարւող «Բարբիները»։
Նախատեսւած միջոցառումները խոստանում են փոքրիկների օրը դարձնել ուրախ ու հետաքրքիր։ Տօնական միջոցառումներ են նախատեսւում Մանկական զբօսայգում, Մոսկովեան պուրակում, Մալաթիա-Սեբաստիայի Երիտասարդական զբօսայգում, Նոր Նորքի թաղապետարանի դիմաց, Դաւիթաշէնի և Գարեգին Նժդեհի հրապարակներում, Խնկոյ Ապոր գրադարանում, Աւանի մշակոյթի տանը, Էրեբունու մանկապատանեկան ստեղծագործութեան կենտրոնում, բազմաթիւ բակային տարածքներում և խաղահրապարակներում։

Tert.am
0 Պատգամ:
Post a Comment